Իսրայելի ՌՕՈՒ-ն հինգշաբթի Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման մի քանի օբյեկտների՝ ի պատասխան երկրի հյուսիսում հրթիռների արձակմանը, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Որոշ ժամանակ առաջ կործանիչները գրոհել են «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության երկու ռազմական կառույցներ Այթարուն և Այթա աշ-Շաաբ շրջաններում"», - ասվում է հաղորդագրության մեջ:
Զինվորականները նշել են, որ վերջին ժամերին Լիբանանի տարածքից հրթիռներ են արձակվել Իսրայելի հյուսիսում գտնվող Ռոշ հա Նիկրայի մերձակայքում և Յաարա բնակավայրում՝ հավելելով, որ ՑԱԽԱԼ-ի հրետանին հարձակվել է հրթիռների արձակման աղբյուրների վրա: