f

Անկախ

Վահան Քերոբյանը չի հանդիպել Աշոտ Հովհաննիսյանի հետ․ փաստաբան


Էկոնոմիկայի նախկին նախարար, այժմ տնային կալանքի տակ գտնվող Վահան Քերոբյանը չի հանդիպել «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի հետ։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, հրավիրված մամուլի ասուլիսն ասաց Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։

«Քերոբյանն այս մրցույթի մասին տեղեկացել է այնքանով, որքանով որ այս տեղեկությունները ստացվել են իր տեղակալի կողմից։ Այս մրցույթի շրջանակներում գործել է առանձին մարմին, գործել է առանձին հանձնաժողով, որը ենթակա չի նախարարին»,- ասաց Տիգրան Եգորյանը։

Փաստաբանի խոսքով՝ նախաքննական մարմինը փորձ է անում յուրովի մեկնաբանման միջոցով ստեղծել տպավորություն․ «Որ լինի նախնական տպավորություն, հետո ասեն՝ նայեք, այ սենց բան են քննարկել։ Իրականում այդ քննարկումը նորմալ է»։

Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք մեղադրանքում քաղաքական հետապնդում կա, փաստաբանը հստակ պատասխան չտվեց․

«Քաղաքական է համարվում այն հետապնդումը, որը հենված չէ քրեադատավարական ստանդարտների եւ ապացույցների բավարար համակցության վրա։ Այստեղ կոնվենցիոն իմաստով ի հայտ է գալիս 18-րդ հոդվածով նախատեսված խախտում՝ հետապնդում նպատակներով, որոնք դուրս են կոնվենցիայով սահմանված նպատակներից։ Բնականաբար այստեղ ինչ-որ շահեր լինում են։ Այս դեպքում անտեսվում են բոլոր այն փաստերը, որոնք հերքում են առաջ քաշված վարկածը։

Հարցին՝ որքանո՞վ Փաշինյանը մասնակցություն ունի Քերոբյանի՝ պաշտոնանկության, ինչպես նաեւ որպես մեղադրյալ ներգրավվելուն, Եգորյանն ասաց․

«Չեմ կարող ասել։ Այդ հարցի վերաբերյալ ոչինչ չեմ կարող փոխանցել։ Եթե այդ թվում վարչապետին տրվել է այն բովանդակությամբ զեկուցագիր, կողքից էլ մի 2փաստեր են ներկայացվել, ապա դա ապատեղեկատվություն է եղել»։

Հարցին՝ արդյո՞ք քաղաքական իշխանությունը Քերոբյանից քաղաքական հաշվեհարդար է տեսնում, Եգորյանը կրկին ուղիղ չպատասխանեց, նշելով, որ ինքը չունի փաստեր․

«Ես տեսնում եմ, որ կա մի ստեղծված գործ, որը երկար ժամանակ չի հաստատվել եւ չի բխում փաստերից, բայց ինչ-որ ձեւով առաջ է մղվել։ Հիմա թե այս գործից ինչքանով է տեղյակ վարչապետը, կարծում եմ, համապատասխան ընթացակարգեր կան զեկուցման։ Դրանցում եթե ներկայացվել այն, ինչ մենք տեսնում ենք հրապարակման մեջ, եթե սրանք սնուցվել են համոզիչ դեմքի արտահայտությամբ պնդումներով, որ դեռ այնպիսի վատ բաներ կան այստեղ, դա սուտ է եղել։ Ես չգիտեմ, թե սրան ինչ արձագանք է եղել»։

Նշենք, որ Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով։ Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։

Վահան Քերոբյանը հարցաքննվել է «Սիներջի»-ի գործի շրջանակներում, ինչից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, հարուցվել հանրային քրեական հետապնդում Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերեւույթ չարաշահումների մասով։

Հիշեցնենք նաեւ, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալը սկսվեց հունվարի 31-ին։ Նախ Անի Իսպիրանն ազատվեց էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում եւ մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) եւ ձերբակալեցին 7 անձանց։

Ըստ ՔԿ–ի` պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, եւ մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ եւ նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։

Մեկ այլ դրվագով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ եւ իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։

Արդյունքում էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։

Իր վերջին ճեպազրույցներից մեկում Վահան Քերոբյանը բացառել էր, որ կոռուպցիոն սկանդալը կարող է առնչություն ունենալ իր հետ։ Արդեն նախկին նախարարն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հայաստան Վահան Քերոբյան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին