f

Անկախ

«Փաստ». Զինծառայողի հաշմանդամության խմբի բարելավումը չի հանգեցնի նշանակված հատուցման գումարի վերանայման. նախագիծ


«Փաստ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում: Համաձայն օրենքի գործող կարգավորումների, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող զինծառայողներին հատուցման գումարները վճարվում են զինծառայողի համար սահմանված հաշմանդամության խմբին կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանին համապատասխան:

Հաշմանդամության խմբի կամ սահմանափակման աստիճանի յուրաքանչյուր փոփոխության դեպքում վերահաշվարկվում են նաև հատուցման գումարները: Իսկ եթե հիմնադրամի շահառուն ճանաչվում է 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին կամ թեթև աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ, ապա հատուցման գումարների վճարումը դադարեցվում է, իսկ զինծառայողը սկսում է պետբյուջեից ստանալ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ և համապատասխան պարգևավճար:

Միաժամանակ, այս դեպքում հիմնադրամը մինչև 2026 թ.-ի հունվարի 1-ը շարունակում է զինծառայողին վճարել դրամական աջակցություն՝ սպայական կազմի զինծառայողին՝ ամսական 75 000 դրամի չափով, պայմանագրային և զորահավաքային կազմերի շարքային զինծառայողին և կամավորականին՝ ամսական 50 000 դրամի չափով, պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողին՝ ամսական 25 000 դրամի չափով: Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել օրենքում և սահմանել, որ հիմնադրամի շահառու ճանաչված զինծառայողի հաշմանդամության խմբի փոփոխության (այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձ չճանաչվելու) դեպքում հիմնադրամը հատուցման գումարները շարունակում է վճարել նախկին չափով՝ մինչև 20-ամյա ժամկետը լրանալը:

Միաժամանակ, առաջարկվում է հստակեցնել, որ եթե բարելավվում է զինծառայողի հաշմանդամության խումբը (ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը), ապա դա չի հանգեցնում նշանակված հատուցման գումարի վերանայմանը: Նախագիծն ընդունվելու դեպքում 3-րդ խմբի կամ ֆունկցիոնալության թեթև աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող և Հիմնադրամի կողմից դրամական աջակցություն ստացող զինծառայողների՝ կրկին Հիմնադրամի շահառու դառնալու հիմքով կդադարի նրանց՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ և պարգևավճար ստանալու իրավունքը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

հաշմանդամություն զինծառայող Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին