f

Անկախ

Հայկ Սարգսյանի նախագծի կիրառումը հարթ չի ընթանում․ «Հրապարակ»


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնած փոփոխության կիրառումը, որով 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները կարող են գումար վճարել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, չծառայել կամ քիչ ծառայել ու զինգրքույկ ստանալ, այնքան էլ հարթ չի ընթանում։ Պարզվում է՝ բանկերն իրենց կանոնակարգի համաձայն, մեծ գումարներ՝ 15 մլն դրամ Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին փոխանցելու համար այդ գումարի օրինականության հիմքերն են պահանջում: Սա բանկերում ընդունված պրակտիկա է` ուղղված փողերի լվացման գործընթացը կանխելուն։ Սակայն այս պահանջը որոշ խնդիրներ է առաջացրել արտերկրում ապրող մեր հայրենակիցների շրջանում, որոնք մտադիր են վերադառնալ Հայաստան, 15 մլն դրամ վճարել բյուջե ու զինգրքույկ ստանալ։ Նրանք ասում են, որ տարիներ շարունակ արտերկրում աշխատել են ոչ միայն օրինական գումարներ, այլեւ անօրինական, եւ երբեմն չեն կարող այդ գումարների օրինականության հիմքերը ներկայացնել։

Երեկ փոփոխության հեղինակին փոխանցեցինք այս խնդիրը։ Հայկ Սարգսյանը վստահեցրեց, որ բանկերում խնդիր չի առաջանա, եթե քաղաքացիները բանավոր հայտնեն, որ այդ գումարներն աշխատանքի արդյունքում են վաստակել: Նշեց նաեւ, որ կան բանկեր, որտեղ 15 մլն-ի համար նման պահանջ չեն ներկայացնում, ուստի կարող են մեր քաղաքացիները փոխանցումն իրականացնել այդ բանկերով։ Իսկ թե քանի մարդ է օգտվել այս օրենքից, խոստացավ առաջիկայում վիճակագրությունը ներկայացնել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 07․ 03․ 24 թ համարում։
 

Հայկ Սարգսյան ՔՊ Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին