f

Անկախ

Բաց նամակ և ստորագրահավաք՝ Արցախի ժողովրդի բնակարանային ապահովման ծրագրի վերաբերյալ


Արցախյան 32 կազմակերպություններ, ձևավորելով «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը», մարտի 6-ին բաց նամակ են հղել ՀՀ կառավարությանը՝ արցախցիների բնակարանային կարիքների բավարարման քննարկվող ծրագրի վերաբերյալ: Նամակը բաց է անձանց և կազմակերպությունների կողմից ստորագրելու համար, և յուրաքանչյուր ոք կարող է միանալ նախաձեռնությանը՝ այցելելով ստորագրահավաքի էջը:

Բաց նամակում, մասնավորապես, նշված է.

«ՀՀ կառավարությանը՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի

Հարգարժա՛ն պարոն փոխվարչապետ,

Ուսումնասիրելով ՀՀ կառավարությունում քննարկվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման ծրագրի հիմնական սկզբունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները,

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը տարբեր ներպետական ակտերով ու պաշտոնական հայտարարություններով տասնամյակներ շարունակ քաղաքական, իրավական, անվտանգային ու սոցիալ-տնտեսական պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի հանդեպ, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով ճանաչվել է ՀՀ արդյունավետ վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ,

Գնահատելով հայ ժողովրդի ու ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական աջակցությունն առ այսօր՝ չնայած բազմաթիվ խնդիրների ու կարիքների շարունակական առկայության,

Հիմք ընդունելով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանը պարտավորվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց ապահովել կացարանով՝ մինչև հարցի վերջնական կարգավորումը,

Արտացոլելով Արցախի ողջ ժողովրդի մտահոգություններն ու տրամադրությունները՝

Արցախյան ներքոստորագրյալ կազմակերպություններս, ինչպես նաև Արցախի բռնի տեղահանված բնակիչներս ու մեր համախոհները Ձեզ ենք ներկայացնում հետևյալ առաջարկները՝

  1. Ծրագիրը հնարավորինս իրականացնել արցախյան համայնքների պահպանման սկզբունքով.
  2. Ծրագրի իրագործման ժամկետը սահմանել 2 տարի՝ ակտիվ կերպով ներգրավելով միջազգային ու սփյուռքյան ֆինանսական ռեսուրսներ.
  3. Բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով յուրաքանչյուր բռնի տեղահանված անձի հատկացնել բազային 5,000,000 (հինգ միլիոն) դրամ, որը համապատասխանում է մարզային բնակավայրերի երկրորդային շուկայի միջին գներին.
  4. Նշված գումարը հատկացնել բոլորին անվերադարձելիության սկզբունքով՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի ծանր սոցիալական վիճակը և զբաղվածության հնարավորությունների խիստ սահմանափակ բնույթը.
  5. Արդյունավետ միջոցներ ձեռնարկել բնակարանային շուկայի գների հետագա աճի կանխման ուղղությամբ, այդ թվում՝ աջակցելով նոր բնակֆոնդի էժան ու արագ կառուցապատման ծրագրերին.
  6. Հրաժարվել ծրագրի շահառուների համար ներկայացվող՝ ՀՀ քաղաքացիության պահանջից, որը հակասում է ՀՀ օրենսդրությանն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին.
  7. Առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության 40,000+10,000 դրամի ծրագիրը՝ մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը.
  8. Փոքրակազմ (մինչև 3 անդամ) ընտանիքների համար ծրագրում նախատեսել առանձնահատուկ մոտեցում.
  9. Յուրաքանչյուր ընտանիքին, ըստ անդամների քանակի, հատկացնել ողջամիտ չափի ֆինանսական աջակցություն գույք ձեռք բերելու նպատակով.
  10. Ծրագրում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների ու առաջին խմբի հաշմանդամների ընտանիքների համար.
  11. Ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար.
  12. Ծրագրի նախագիծը, ՀՀ օրենսդրությամբ ու իրավակիրառ պրակտիկայով նախատեսված կերպով, դնել հանրային լայն քննարկման և հաշվի առնել շահառուների մտահոգություններն ու առաջարկները:

Այս ծրագիրը, միանշանակ, պետք է նպաստի Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանն ու արտագաղթի բացառմանը, ինչպես նաև ՀՀ ժողովրդագրական ու տնտեսական զարգացման որոշ խնդիրների լուծմանը: Այն պետք է ռազմավարական առումով հաշվի առնի նաև Արցախ հնարավոր վերադարձի նպատակը՝ անհրաժեշտ պայմաններ ու գործողություններ ապահովելով այդ նպատակի համար:

Ի պատասխան տարաբնույթ պնդումների ու շահարկումների՝ ընդգծենք, որ մենք, բնականաբար, կողմ ենք պետական աջակցության բոլոր (այդ թվում՝ բնակարանային) ծրագրերին նաև ՀՀ մեր հայրենակիցների համար: Սակայն, մյուս կողմից, կարևոր է գիտակցել Արցախից բռնի տեղահանված ժողովրդի հանդեպ առանձնահատուկ մոտեցման հիմնավորվածությունը՝ հաշվի առնելով մեր մեծագույն կորուստները և Արցախի ժողովրդի ու, առհասարակ, փախստական անձանց հանդեպ ՀՀ ստանձնած միջազգային ու ներպետական պարտավորությունները:

Այս առաջարկների հիմնավորումները և մնացած մանրամասները կարող ենք ներկայացնել հանրային քննարկումների ընթացքում: Մենք միաժամանակ պատրաստ ենք ցանկացած ձևաչափով հանդիպումների ու քննարկումների, որոնք նպատակաուղղված կլինեն ծրագրի ներառականության, արդարացիության ու արդյունավետության ապահովմանը»:

06 մարտի 2024թ.

Կազմակերպություններ՝

  1. «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ, Նախագահ՝ Յուրի Քարամյան
  2. «Արցախի ազատամարտիկների միություն» ՀԿ, Աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Խաչատրյան
  3. «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ, Նախագահ՝ Արմեն Ասրյան
  4. «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ, Նախագահ՝ Արտուր Առստամյան
  5. «Արցախի պատերազմի վիրավորների միություն» ՀԿ, Նախագահ՝ Դավիթ Բաբայան
  6. «Հայկի սերունդ» ՀԿ, Նախագահ՝ Արմինե Պետրոսյան
  7. «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ, Նախագահ՝ Արտակ Բեգլարյան
  8. «Վերածնված հայրենիք» ՀԿ, Նախագահ՝ Տարոն Հակոբյան
  9. «Արցախի փախստականների միություն» ՀԿ, Նախագահ՝ Սարասար Սարյան
  10. «Արցախի գրողների միություն» ՀԿ, Նախագահ՝ Նորեկ Գասպարյան
  11. «Գեն նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ, Ղեկավար՝ Արմինե Ավագիմյան
  12. «Մայրություն» Արցախի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ՀԿ, Նախագահ՝ Հասմիկ Միքայելյան
  13. «Արդարություն և վերադարձ» ՀԿ, Համահիմնադիր՝ Արմեն Պետրոսյան
  14. «Արցախի ժուռնալիստների միություն» ՀԿ, Նախագահ՝ Կիմ Գաբրիելյան
  15. «ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա» ՀԿ, Նախագահ՝ Միքայել Գասպարյան
  16. «Արցախի կույրերի միավորում» ՀԿ, Նախագահ՝ Ալբերտ Մարդյան
  17. «Փախստականների կանանց միավորում» ՀԿ, Նախագահ՝ Ռուզաննա Ավագյան
  18. «Մտքի ուժը» ՀԿ, Նախագահ՝ Արամայիս Աղաբեկյան
  19. «Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Հովիկ Ավանեսով
  20. «Լուսաբաց» ՀԿ, Նախագահ՝ Սերգեյ Բեգլարյան
  21. «Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Մհեր Հարությունյան
  22. «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» ՀԿ, Նախագահ՝ Արմեն Գևորգյան
  23. «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ, Նախագահ՝ Իրինա Գրիգորյան
  24. «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ, Նախագահ՝ Մերի Դավթյան
  25. «Շուշիի դեօկուպացիա» ՀԿ, Նախագահ՝ Ալվինա Ներսեսյան
  26. «Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ, Նախագահ՝ Մարիամ Ավագյան
  27. «Երիտասարդները հանուն արդարության» ՀԿ, Նախագահ՝ Սնեժանա Թամրազյան
  28. «Ելարան» երեխաների զարգացման, ուսուցման և սոցիալիզացման կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Հասմիկ Եսայան
  29. «Մեր տուն-Արցախ» ՀԿ, Նախագահ՝ Անահիտ Թովմասյան
  30. «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ, Նախագահ՝ Ապրես Մարգարյան
  31. «Արցախի հոգեբանների միություն» մասնագիտական ՀԿ, Նախագահ՝ Վիտյա Յարամիշյան
  32. «Արցախի Հանրապետության խուլերի միավորում» ՀԿ, Նախագահ՝ Բելլա Գրիգորյան

Հայաստան Արցախ արցախցի բռնի տեղահանվածներ բնակարան ստորագրահավաք

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին