f

Անկախ

Թուրքիան ա​րգելում է օտարերկրացիների մուտքը, որոնք քննադատում են նախագահ Էրդողանին


Թուրքիայի կառավարությունը՝ բռնապետ ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, արգելել է 150 երկրներից ավելի քան 100 հազար օտարերկրացիների մուտքը, այդ թվում՝ լրագրողների և ակադեմիկոսների, միայն այն պատճառով, որ նրանք քննադատական տեսակետներ են արտահայտել կառավարության մասին։

Սա ժողովրդավարության ամենահիմնական սկզբունքի` խոսքի ազատության խախտում է: Սա նաև ՆԱՏՕ-ին և Եվրոպայի խորհրդին Թուրքիայի անդամակցության չափանիշների խախտում է, որը հիմնված է «ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»:

Այնուամենայնիվ, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ Եվրախորհուրդը չեն քննադատում  Թուրքիային իրենց վեհ սկզբունքների բազմաթիվ և երկարատև խախտումների համար: Նույնիսկ այն ժամանակ, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որը Եվրոպայի խորհրդի մի մասն է, որոշում է, որ Թուրքիան մեղավոր է նման իրավունքների խախտման մեջ, Թուրքիայի կառավարությունը պարզապես անտեսում է Դատարանի վճիռը և հրաժարվում վճարել սահմանված ֆինանսական տույժը՝ չնայած նրա վճռին ենթարկվելը պարտադիր է բոլոր անդամների համար։

Շվեդիայում բնակվող թուրք հետաքննող լրագրող Աբդուլլահ Բոզքուրտը բացահայտել է թուրքական արգելքը Nordic Monitor-ի՝ «Թուրքիայի գաղտնի սև ցուցակը թիրախավորում է օտարերկրյա քննադատներին մուտքի արգելքներով և արտաքսումներով» խորագիրը կրող հոդվածում։

Թուրքիայի  կառավարության գաղտնի տվյալների բազայում արգելված օտարերկրացիներին նշում են G ծածկագրով, որին հաջորդում են երկնիշ թվեր՝ նկարագրելով նրանց մուտքը երկիր սահմանափակելու կոնկրետ պատճառները։

 «G-87 սահմանափակման ծածկագիրը, թերևս, օտարերկրացիների համար ամենահաճախ օգտագործվող նշումն է, ինչը նշանակում է, որ այս ծածկագրով պիտակավորված անհատը  սպառնալիք է համարվում ընդհանուր հանրային անվտանգության համար: Նման դասակարգումը հիմնավորող ենթադրյալ ապացույցները հաճախ բխում են հետախուզական աղբյուրներից կամ ռիսկային խմբի կողմից, որը պատասխանատու է օդանավակայաններում կամ սահմանային անցակետերում ժամանող ուղևորներին զննելու համար», պարզաբանել է Բոզքուրտը:

Անտեղյակ օտարերկրացիներն իրենց արգելքի մասին իմանում են միայն թուրքական օդանավակայան ժամանելուց հետո։ Նրանցից մի քանիսին մերժում են մուտք գործել, իսկ մյուսներին՝ ձերբակալում։ Նրանց արգելքի պատճառը կարող է լինել նույնքան անմեղ, որքան սոցիալական ցանցերում հաղորդագրություն տեղադրելը կամ հավանելը: Սահմանափակող միջոցները խախտում են ոչ միայն այդ անձանց իրավունքները, այլ նաև Թուրքիայի սահմանադրությունը, քանի որ նման արգելքներ թույլատրող օրենքներ չեն ընդունվել:

Օտարերկրացիների մասին տեղեկատվությունը հավաքվում է անվտանգության գլխավոր տնօրինության (Emniyet) և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) կամ արտերկրում Թուրքիայի դեսպանատների դիվանագետների կողմից, որոնք վերահսկում են բոլոր նրանց, ովքեր քննադատական մեկնաբանություններ են անում Էրդողանի կառավարության վերաբերյալ: Իրավիճակն ավելի է բարդանում, երբ այդ օտարերկրացիներից ոմանց անվանում են ահաբեկիչներ, առանց որևէ ապացույցի, պարզապես Թուրքիային քննադատելու համար:

2019 թվականին ներքին գործերի նախկին նախարար Սուլեյման Սոյլուն հրապարակավ նախազգուշացրեց. «Եվրոպայում, հատկապես Գերմանիայում, կան մարդիկ, որոնք մասնակցում են ահաբեկչական կազմակերպությունների հանդիպումներին, այնուհետև գալիս են Անթալիա, Բոդրում և Մուգլա [առողջարանային քաղաքներ] հանգստանալու համար։  Մենք նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկել... Թող գան, տեսնենք, կարող են արդյոք հեշտությամբ մուտք գործել [երկիր]: Դա այդքան էլ հեշտ չէ: Մենք կկալանավորենք նրանց և հետ կուղարկենք»:

Հակասականորեն, Էրդողանի կառավարությունը հեշտացրել է «Իսլամական պետության» անդամ իսկական ահաբեկիչների մուտքը Թուրքիա: Բոզքուրտը նշել է, որ «2012 թվականին Էրդողանն անձամբ օգնել է Ալ-Քաիդայի երբեմնի ֆինանսիստին մուտք գործել Թուրքիա ՝ չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից նրա նկատմամբ սահմանված արգելքին, և մի քանի անգամ գաղտնի հանդիպել է նրա հետ Ստամբուլում և Անկարայում»:

Երբեմն թուրքական կառավարությունը ձերբակալում է բոլորովին անմեղ օտարերկրյա այցելուի՝ այլ երկրից քաղաքական օգուտներ կորզելու կամ բանտարկյալներին փոխանակելու նպատակով։ Թուրքական նման շանտաժի օրինակ է եղել, երբ նախագահ Էրդողանը հրամայել է ձերբակալել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին և առաջարկել նրան փոխանակել մահմեդական հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենի հետ, որը Թուրքիայից ԱՄՆ էր փախել Էրդողանի դեմ հեղաշրջում կազմակերպելու մեջ իր դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացնելուց հետո։ Նախագահ Թրամփը հրաժարվեց Գյուլենին փոխանակել Բրանսոնի հետ և պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի դեմ։ Երկու տարի բանտում մնալուց հետո հոգևորական Բրանսոնը վերջապես ազատ արձակվեց և նրան թույլ տվեցին վերադառնալ ԱՄՆ։

Թուրքիայի կառավարության սև ցուցակում հայտնված անձանց ընդարձակ ցուցակը շահութաբեր բիզնես է դարձել որոշ իրավաբանական ընկերությունների համար, որոնք մասնագիտացած են պաշտպանելու իրավունքները նրանց, որոնց մուտքը երկիր արգելված է։ Երբեմն նույնիսկ այն բանից հետո, երբ դատարանները հանձնարարել են կառավարությանը հանել անձի անունը սև ցուցակից, թուրքական կառավարությունը հրաժարվել է դա անել՝ պնդելով, որ իր ապացույցները չեն կարող ներկայացվել դատարանում, քանի որ դրանք համարվում են պետական գաղտնիք:

Բոզքուրտը եզրափակելով իր հոդվածը գրում է. «Սև ցուցակը Էրդողանի կառավարության գործիքակազմում ծառայում է որպես գործիք՝ քննադատների, մասնավորապես օտարերկրյա լրագրողների, ակտիվիստների և իրավապաշտպանների դեմ սարսափեցման արշավը շարունակելու համար: Արգելելով մուտքը կամ հանկարծակի արտաքսումներ իրականացնելով, կառավարությունն օգտագործել է սև ցուցակը՝ սահմանափակելու օտարերկրյա լրագրողների լրագրողական գործունեությունը: Վերջին տասնամյակում բազմաթիվ օտարերկրյա լրագրողներ են տուժել այս պրակտիկայից՝ բախվելով իրենց անունները ցուցակում ավելացնելու հետևանքներին: Թվում է, որ սև ցուցակը մոտ ապագայում շարունակելու է պահպանվել Էրդողանի կառավարության պատժիչ իշխանության կողմից»։

Այս խնդրի պարզ լուծումն այն է, որ օտարերկրացիները չմեկնեն Թուրքիա, այդպիսով պաշտպանելով իրենց հետապնդումից, արտաքսումից կամ ձերբակալությունից: Թուրքիա գնալուց  հրաժարվելը մեծ հարված կհասցնի երկրին, քանի որ ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում Թուրքիա՝ տասնյակ միլիարդավոր դոլարներ ներարկելով Թուրքիայի սնանկացած տնտեսության մեջ:

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Հարութ Սասունյան Թուրքիա Ռեջեփ Թայիփ Էրդողան Աշխարհում

Իշխանությունը թող կողմնորոշվի, հիմա ռուսնե՞րն են ստիպում, թե՞ ռուսները դեմ են սահմանազատմանը. քաղաքագետ
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Գլխավոր դատախազ. 2023-ին Հայաստանում գրանցվել է 40 հազար 666 հանցագործություն
Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան
Մալաթիա-Սեբաստիայում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի հատվածում 100 ծառ կտնկվի
Վարսիկ Գրիգորյան. «Մրցաշարի անցկացումը մոտիվացիա է, որ աղջիկները բարձր նվաճումների ձգտեն սպորտում»
Սա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ մեր էներգետիկ համակարգի ադրբեջանականացում. Վահե Դավթյան
Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Երեւանի համայնքային հավաքակայանը կհամալրվի ևս 171 նոր ավտոբուսով
Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելը դեռ դառը պտուղներ է բերելու. «Հայաստան»
«Դիվերսիֆիկացիա» կոչվածն ադրբեջանական խողովակներով ռուսական գազի հույսն է՝ մի քանի անգամ ավելի թանկ. Դանիելյան
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Ավելին
Ավելին