f

Անկախ

Ֆիդանն ԱՄՆ-ում հանդիպումներում քննարկելու է նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը


Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով մարտի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Վաշինգտոն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։

Ֆիդանի այցի ընթացքում Թուրքիա-ԱՄՆ Ռազմավարական մեխանիզմի 7-րդ հանդիպման շրջանակում կողմերը մանրամասն կքննարկեն երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Այցի ընթացքում Ֆիդանը հանդիպելու է նաև ԱՄՆ Սենատի անդամների, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հեն։ Հաղորդվում է, որ երկկողմ օրակարգային հարցերից զատ՝ քննարկվելու են նաև միջազգային թեմաներ։

Մասնավորապես, հանդիպումների ընթացքում համակողմանիորեն քննարկվելու են տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Հունաստանի, Կիպրոսի հետ դրական հարաբերությունները, Արևելյան Միջերկրական ծովի հարցը, Ադրբեջանի և Հայաստանի, Սիրիայի, Եմենի, Իրանի և Լիբիայի միջև խաղաղության գործընթացը, ռուս-ուկրաինական պատերազմը։

Հիշեցնենք՝ Ֆիդանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում հայտնել էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով այս շաբաթ մեկնում է ԱՄՆ՝ մասնակցելու երկու երկրների ռազմավարական մեխանիզմի խորհրդի նիստին։ Այցով ԱՄՆ-ում է նաև Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը։
 

Աշխարհում ԱՄՆ Հաքան Ֆիդան Էնթոնի Բլինքեն հայ-ադրբեջանական հակամարտություն

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին