f

Անկախ

Գերմանիան ուժեղացնում է լրտեսությունից պաշտպանությունը Բունդեսվերի սպաների գաղտնալսումից հետո


Այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրապարակել էր Բունդեսվերի բարձրաստիճան սպաների զրույցի գաղտնալսումը, որոնք քննարկում էին Ուկրաինային TAURUS հրթիռների մատակարարման հարցը, Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը հայտարարել է պաշտպանության ուժեղացման վերաբերյալ գերմանական հետախուզական ծառայությունների պատրաստակամության մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ավելի ենք ամրապնդել լրտեսությունից և ապատեղեկատվությունից պաշտպանվելու մեր միջոցները, մշտապես արձագանքում ենք ընթացիկ իրադարձություններին։ Պուտինի քարոզչական ապարատը ցանկանում է վարկաբեկել մեր պետությունը, շահարկել հասարակական կարծիքի ձևավորումը և պառակտել մեր հասարակությունը: Պուտինին ոչ մի բան չի հաջողվի»,- ասել է նա Funke մեդիա խմբին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ գերմանական հակահետախուզությունը, որով զբաղվում է Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչությունը, զգալիորեն ուժեղացվել է կադրային և տեխնոլոգիական առումով։ Ֆեզերն ասել է, որ ռուսական հետախուզական ծառայությունների գործունեության դեմ պայքարը մնում է հակահետախուզական աշխատանքի առանցքային ոլորտներից մեկը։ Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովը մարտի 11-ին նշանակված հատուկ նիստում պետք է քննարկի գաղտնի տեղեկատվության արտահոսքի դեպքը։ ԱՄՆ վարչակազմն իր հերթին Մոսկվային մեղադրում է արևմտյան դաշնակիցների միջև անվստահություն առաջացնելու փորձի մեջ։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ձայնագրության հրապարակումն անվանել է «Ռուսաստանի կողմից տարաձայնություն սերմանելու լկտի և թափանցիկ փորձ» և միասնականության պակասի տպավորության ստեղծում՝ ինչպես ամբողջ Արևմուտքում, այնպես էլ Գերմանիայի կառավարությունում։ Նա, սակայն, վստահություն է հայտնել, որ արևմտյան երկրները չեն զիջի, ինչպես ցանկանում է Ռուսաստանը։

Նրա խոսքով՝ Ուկրաինային աջակցելու համատեղ աշխատանքը շարունակվում է, և Գերմանիան դրան ակտիվ մասնակցություն է ունենում։ Քիրբին բարձր է գնահատել Գերմանիայի ներդրումը Կիևին աջակցելու գործում՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը կշարունակի համագործակցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և նրա կառավարության հետ՝ Ուկրաինային օգնելու ուղիներ գտնելու հարցում։

Հավելենք, որ ռուսական քարոզչական RT-ն հրապարակել էր 38 րոպեանոց ձայնագրություն, որում, ըստ աղբյուրի, «Բունդեսվերի բարձրաստիճան սպաները» քննարկում են Ղրիմի կամրջի վրա TAURUS հրթիռներով հարձակումների հնարավորությունը։
 

Աշխարհում Գերմանիա Բունդեսվեր գաղտնալսում

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին