f

Անկախ

Նաիրի Զարյանի անվան դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանի պաշտոնավարումը դեռ չի կասեցվել. Թեեւ չարաշահումները վերաբերում են պաշտոնավարմանը.


Նաիրի Զարյանի անվան դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանի պաշտոնավարումը դեռ չի կասեցվել. Թեեւ չարաշահումները վերաբերում են պաշտոնավարմանը. Հովսեփյանին տրվել է քննության վրա ազդելու լայն հնարավորություն

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Նաիրի Զարյանի անվան 130 հիմնական դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանին հարցաքննության հարցը քննիչի օրակարգում է, սակայն արդեն իսկ տարբեր կողմերից փորձ է արվում ազդել գործի քննության վրա։

Տնօրենին հարցաքննության կանչելու վերաբերյալ հարցին ի պատասխան ՀԿԿ-ից հայտնեցին, որ հարցաքննությունների մասին տեղեկատվություն չեն տրամադրում։

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս դպրոցում բավականին չարաշահումներ են բացահայտվել, որոնք քողարկելու գործում փորձ է արվել ներգրավել թե մանկավարժներին, թե աշակերտներին, որն առաջացրել էր մեծ դժգոհություն։ Անգամ՝ երեք փոխտնօրենրենն ազատման դիմումներ գրեցին, իսկ աշակերտներից շատերն էլ դասադուլի դիմեցին եւ միայն բարձրացված աղմուկից հետո չարաշահումների վերաբերյալ վարույթներն ուղարկվեցին ՀԿԿ։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատել են, որ դպրոցում առերևույթ չարաշահումների հետ կապված գլխավոր դատախազությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ, որոնք միացվել և քննվում են մեկ վարույթում։ Սակայն առ այս պահը տնօրենի լիազորություններն անգամ կասեցված չեն։ Եւ կրթական հաստատության տնօրենը շարունակում է պաշտոնավարումը՝ այդպիսով լայն հնարավորություն ունենալով թաքցնել, պարտակել, վերացնել առերեւույթ չարաշահումները փաստող ապացույցները, ինչպես նաեւ ազդել իր ենթակաների ցուցմունքների վրա։

Մենք տեղեկացրել ենք, որ նա ձեւակերպել է արձակուրդ, սակայն փաստացի դեռ տնօրեն է։ ՀԿԿ-ից պատճառաբանում են, թե քանի դեռ նա մեղադրյալ չէ՝ լիազորությունները կասեցնել չեն կարող, եւ ոչինչ, որ դա կարող են ազդել քննության որակի վրա։ Առավել եւս, երբ տարբեր տեղեկություններով՝ նա վայելում է Երեւանի քաղաքապետարանի բարձրաստիճան որոշ պաշտոնյաների հովանավորությունը, բացի այդ՝ իրավապահ համակարգում էլ ունի մերձավորներ։

Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոց Նվարդ Հովսեփյան քրեական գործ Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին