f

Անկախ

Ռուսները բաց տեքստով մեզ ասում են՝ կողմնորոշվեք. Ընդ որում, այդ կոչը ուղղված է նաեւ ժողովրդին. Մեզ չեն խղճալու. Կիվիրյան


Ռուսները բաց տեքստով մեզ ասում են՝ կողմնորոշվեք. Ընդ որում, այդ կոչը բացի իշխանություններից, ուղղված է նաեւ ժողովրդին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ով նշել էր, թե ափսոսում են, որ Հայաստանի ղեկավարությունը, ըստ էության, գիտակցված որոշում է կայացրել վարել Ռուսաստանի հետ հարաբերությունների հետեւողական վատացման, ԼՂ-ում տեղի ունեցած ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելու գիծը:

«Նման իրավիճակի առաջ Ռուսաստանը ժամանակին դրել էր Ուկրաինային, թե ինչով դա ավարտվեց, բոլորս տեսանք: Այսինքն եթե ժողովուրդը կիսում է իր իշխանությունների վարած քաղաքականությունը, ուրեմն այդպիսի ժողովուրդներին չեն խղճում: Ռուսաստանը նոր չէ, որ այս հարցերը դնում է, ուղղակի հռետորաբանությունն է կոշտանում: Շատ ավելի կոշտ կլինի, երբ Ռուսաստանը Ուկրաինայի հարցը լուծելուց հետո թեքվի դեպի այս տարածաշրջան: Վերջին խոսքը հնչեցնելու է Պուտինը եւ դա լինելու է հրապարակային խոսք: Այս ընթացքում ռուսները զգուշացնում են, ասում են՝ հստակ կողմնորոշվեք, որ իրենք էլ իմանան, թե իրենց գործողությունները ոնց են ձեւավորում:

Համարյա նույնպիսի իրավիճակ Հայաստանի նկատմամբ եղել է 1918-1920 թվականներին: Այդ թվականներին, 2 տարի ռուսները զգուշացնում էին հայերին: Ընդ որում, 1920-ի ընթացքում շատ ավելի  կոշտ հռետորաբանությամբ: Այն ժամանակ էլ Հայաստանի իշխանությունները համառորեն չէին ուզում հասկանալ իրավիճակը: Հիմա նույնպես չեն ցանկանում հասկանալ իրավիճակը եւ մեր հակառակորդների թիվը ուզում են ավելացնել շատ դաժան հակառակորդով՝ ի դեմս Մոսկվայի»,-ասաց Կիվիրյանը:

Նա ընդգծեց, որ Ռուսաստանում հոգնել են Նիկոլ Փաշինյանի «կապիկության քաղաքականությունից»: «Դրա համար ասում են՝ բալիկ ջան, գնա մի հատ հստակեցրու ու հստակ ասա: 1920-ին էլ Հայաստանի ղեկավարները Արաքսն անցան ու իրենց կյանքն էին ապրում եվրոպական երկրներում: Հիմա էլ նույն ձեւով ՀՀ ներկայիս իշխանություններն էլ կլցվեն ինքնաթիռը, կանադաներում ինչ-որբ տեղ կտեղավորվեն: իսկ հայ ժողովուրդը կքաշի դրա ողջ բեռը»:

Հայաստան Արգիշտի Կիվիրյան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին