Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալումը (նրան ազատությունից զրկելը) ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի այսօրվա որոշմամբ ճանաչվեց ոչ իրավաչափ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Ռոմեն Երիցյանը։
Հիշեցնենք՝ Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանն ազատ էր արձակվել՝ ձերբակալման հիմքերը վերանալու հիմքով։