f

Անկախ

Մեծ Բրիտանիան ցանկանում է օգնել Ադրբեջանին կիբերանվտանգության ոլորտում


Մեծ Բրիտանիան պատրաստ է կիբերանվտանգության ոլորտում իր փորձը կիսել Ադրբեջանի հետ։ Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Օլդը՝ ելույթ ունենալով Ադրբեջանում Կիբերանվտանգության կազմակերպությունների ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպված կիբերանվտանգության թեմայով ցուցահանդեսում։

Դեսպանն ասել է, որ Ադրբեջանը «բավականին բարդ հարևանություն ունի», և այս առումով կիբերանվտանգությունը շատ կարևոր է ռազմական ոլորտում, ինչպես նաև այլ ոլորտներում:

«Մեծ Բրիտանիայի կողմից Ադրբեջանում առաջին անգամ կազմակերպված կիբերանվտանգության ցուցահանդեսում, ներկայացված են մեր 4 առաջատար ընկերությունները։ Նման ցուցահանդեսի կազմակերպման նպատակն է աջակցել Ադրբեջանին տարբեր ոլորտներում կիբերանվտանգության դեմ պայքարում»,- ասել է Օլդը՝ հավելելով, որ «Ադրբեջանը պետք է օգտագործի ամենառաջադեմ մեթոդները հնարավոր կիբերհարձակումները կանխելու համար»։

Ըստ նրա՝ Ադրբեջանն այժմ անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում կիբերանվտանգության դեմ պայքարում։ 2022 թվականի հուլիսին բացվել է Ադրբեջանի ՊՆ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբերանվտանգության գլխավոր վարչության կիբերանվտանգության օպերատիվ կենտրոնը։ Այն իրականացնում է տեղեկատվական, հեռահաղորդակցության տեխնոլոգիաների և հրամանատարության ու կառավարման համակարգերի կանոնավոր մոնիթորինգ, կառավարում, սպառնալիքների ժամանակին հայտնաբերում, թվային հետաքննություն, էլեկտրոնային անվտանգության ստուգումներ և այլ աշխատանքներ:

Այս ոլորտում Բաքվին ակտիվ աջակցում է նաև Իսրայելը։ 2022-ին համաձայնագիր է ստորագրվել Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր Էլեկտրոնային անվտանգության ծառայության և իսրայելական հանրահայտ Technion համալսարանի միջև, որն էլ պատրաստելու է ավելի քան 1000 մասնագետի կենտրոնի համար։

 

Աշխարհում Մեծ Բրիտանիա Ադրբեջան կիբերանվտանգություն

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին