f

Անկախ

Աբսուրդ է․ Գերմանիայի իշխանություններն արձագանքել են «ապազգայնականացման» մասին Մարիա Զախարովայի հայտարարությանը


Գերմանիայի իշխանությունները պատասխանել են ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, թե Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը «լիովին ապազգայնականացված չէ»։

«Առաջին անգամ չէ, որ մենք նման բան ենք լսում: Մենք նման ահաբեկման չենք ենթարկվում: Ռուսական կողմի ձևակերպումն ինքնին խոսուն է»,- ասել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Քրիստիան Վագները՝ պատասխանելով Զախարովայի հայտարարության վերաբերյալ DW-ի հարցին։ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխներն իր հերթին Զախարովայի խոսքերն անվանել է անհեթեթ։ «Աբսուրդն ակնհայտ է»,- հավելել է նա։

Մարիա Զախարովան Համաշխարհային երիտասարդական փառատոնի ժամանակ ասել էր, որ գերմանացի սպաների գաղտնալսված բանակցությունները ցույց են տվել «Գերմանիայի ապազգայնականացման անավարտությունը»։

«Նրանք, ինչպես հիմա հասկանում ենք, այդպես էլ մինչև վերջ չեն ապազգայնականացվել»,- ասել էր Զախարովան՝ նշելով, որ «եթե այդ գործընթացը չավարտվի», դա կհանգեցնի «սարսափելի հետևանքների հենց Գերմանիայի համար»։

Հավելենք, որ ռուսական քարոզչական RT-ն հրապարակել էր 38 րոպեանոց ձայնագրություն, որում, ըստ աղբյուրի, «Բունդեսվերի բարձրաստիճան սպաները» քննարկում են Ղրիմի կամրջի վրա TAURUS հրթիռներով հարձակումների հնարավորությունը։
 

Աշխարհում Գերմանիա Ռուսաստան Մարիա Զախարովա

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին