f

Անկախ

Ամերիկացիները կարծում էին, թե Սովետում չգիտեին ատոմային ռումբի մասին, այնինչ, Ալիխանյանն այն արդեն ստեղծում էր


1945 թվականի ամռանը Միացյալ Նահանգների ղեկավար Հարրի Թրումենը Իոսիֆ Ստալինի հետ Գերմանիայում կայացած առաջին եւ վերջին հանդիպմանը հայտնեց, որ իր երկիրն արդեն ունի, մեջբերեմ, «հզորագույն, կործանարար զենք»։ Երեւի ակնկալվում էր, որ Ստալինը պարզապես ցնցված կլինի այս անսպասելի լուրից, բայց նա միայն ծիծաղեց, ինչն առիթ տվեց Պոտսդամի կոնֆերանսի մասնակիցներին՝ Թրումենին եւ Չերչիլին եզրակացնելու, որ Խորհրդային Միության առաջնորդն ուղղակի չի հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում ատոմային ռումբը։ Մինչդեռ սովետական առաջատար գիտնականներն այն ժամանակ արդեն ակտիվորեն աշխատում էին միջուկային զենքի ստեղծման վրա։ Նրանցից մեկն էր ակադեմիկոս Աբրահամ Ալիխանյանը, որի 120-ամյակը նշվում է այսօր։

Մեկնաբաններից մեկն այսպես է նկարագրում հայտնի գիտնականին. «Այս տաղանդաշատ մարդը, որի հիմնարար գաղափարները եւ գործունեությունը Խորհրդային Միությունը դարձրին միջուկային տերություն, հետաքրքրվում էր բառացիորեն ամեն ինչով՝ բյուրեղների հատկություններից եւ ռենտգենյան ճառագայթներից սկսած, մինչեւ չարորակ ուռուցքների դեմ պայքարը։ Բայց նրա համար գլխավորն, իհարկե, միջուկային ֆիզիկան էր։ Եւ երբ պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ը որոշեց ատոմային զենք մշակել Կուրչատովի ղեկավարությամբ, հենց առաջին օրերից այդ աշխատանքներում ներգրավվեց Աբրահամ Ալիխանյանը»։ Այն ժամանակ՝ 1942 թվականին, Աբրահամ Ալիխանյանը Հայաստանում էր՝ Արագածի վրա տիեզերական ճառագայթներն ուսումնասիրելու համար։ Շատ չմնաց, կանչեցին Մոսկվա, եւ նրան փոխարինեց եղբայրը՝ Արտեմ Ալիխանյանը։ Իսկ իր տպավորությունները հետագայում գիտնականը ձեւակերպեց հակիրճ մի նախադասությամբ. «Մի հզոր հմայք է արձակում Հայաստանի բնությունը, որը գերում է բոլորին. լինի նա հայ, ռուս, իտալացի, թե ամերիկացի»։

Երկրի կոմունիստական իշխանությունները թե′ Ստալինի, թե′ Խրուշչովի օրոք այնուամենայնիվ խեթ-խեթ էին նայում հայ գիտնականին։ Պատճառները շատ էին։ Նախ, կուսակցության անդամ չէր ու երբեք ցանկություն չէր հայտնել կոմունիստ դառնալ։ Գործընկերներից մեկի բնորոշմամբ, Ալիխանյանի վերաբերմունքը կուսակցության նկատմամբ ընդհանուր առմամբ լոյալ էր, բայց միեւնույն ժամանակ, նա երբեք իր խղճի հետ գործարքի չէր գնացել։ Միայն մի օրինակ։ 40-ականների վերջերին , 50-ականների սկզբներին արշավ սկսվեց այսպես կոչված «կոսմոպոլիտների» դեմ։ Բոլորը հասկանում էին, որ խոսքը հրեաների մասին էր։ Տարբեր գիտական հիմնարկների ղեկավարները զանգվածաբար աշխատանքից հեռացնում էին ոչ միայն հրեաներին, այլեւ նրանց, ում գերդաստանում գոնե մի հրեա կար։ Ալիխանյանի ստեղծած թիվ 3 լաբորատորիայից չհեռացվեց ոչ ոք։ Ավելին, Ալիխանյանը բարեխոսում էր նաեւ այլ հիմնարկներում աշխատող գիտնականների համար՝ պաշտպանելով նրանց բռնաճնշումներից։ 1952 թվականին նրա դեմ նույնիսկ գործ հարուցվեց, բայց գիտնականին փրկեց Ստալինի մահը։

Իսկ 1956 թվականին կատարվեց մի բան, որը ոմանք հակասովետական ընդվզում որակեցին։ Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարում Նիկիտա Խրուշչովը բացահայտեց եւ դատապարտեց «անձի պաշտամունքը» Ստալինի օրոք։ Այն ժամանակ ընդունված կարգն այսպիսին էր՝ համագումարից անմիջապես հետո բոլոր սկզբնական կուսակցական կազմակերպություններն ու կոլեկտիվները պարտադիր քննարկում էին առաջնորդի զեկույցը եւ միահամուռ պաշտպանում այն։ Այնինչ, Ալիխանյանի ղեկավարած լաբորատորիայում աննախադեպ բան տեղի ունեցավ. գիտական աշխատողները ձեռքները սուսուփուս բարձրացնելու եւ զեկույցը միաձայն հավանության արժանացնելու փոխարեն սկսեցին քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։ Ընդ որում, այնպիսի խելահեղ առաջարկներ էին անում, որ վերեւից ուղարկված կուսակցական պաշտոնյաների մազերը բիզ-բիզ էին կանգնում։

Գիտաշխատող Ռոբերտ Ավալովն, օրինակ, ասաց. «Կոռումպացված չինովնիկներն ու բյուրոկրատներն այնքան են հղփացել, որ նրանց վախեցնելու միայն մի ձեւ կա՝ բոլոր քաղաքացիներին անձնական զենք բաժանել»։ Մեկ այլ գիտաշխատող՝ Եվգենի Սմոլյանկինը, հրապարակավ փաստեց՝ նույնիսկ գիտության բնագավառում առաջ գնալու համար պիտի անպայման կուսակցական լինես։ Ժողովում նաեւ չափազանց հանդուգն միտք հնչեց՝ այն, որ դատապարտում ենք Ստալինի «անձի պաշտամունքը«, շատ լավ է, բայց հանկարծ այնպես չստացվի, որ հաջորդ ղեկավարն էլ ստիպված լինի բացահայտել Խրուշչովի պաշտամունքը։ Ակնհայտ էր, որ այս ամենը ձերբակալություններով է ավարտվելու, բայց, ինչպես վերհիշում է ֆիզիկոս Յուրի Օռլովը, որը հետագայում հայտնի այլախոհ դարձավ, «Ալիխանյանը զանգահարեց Խրուշչովին, եւ Խրուշչովն իրեն ասաց, նա էլ մեզ փոխանցեց, որ Պոլիտբյուրոն որոշել է մեզ չձերբակալել, միայն գործից հանել»։

Յուրի Օռլովին Ալիխանյանն աշխատանքի տեղավորեց Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում։ Նաեւ Օռլովի ջանքերով 1960-ականների կեսերին մեր մայրաքաղաքում գործարկվեց արագացուցիչը, որը, ցավոք, հիմա պարապուրդի է մատնված։ Իսկ Ալիխանյանն այն ժամանակ սպասում էր, թե երբ շահագործման կհանձնվի Սերպուխովի ավելի խոշոր արագացուցիչը, որը թույլ կտար իրականացնել նրա բազմաթիվ գաղափարները, բայց կաթված ստացավ, 1968 թվականին ստիպված թողեց իր ստեղծած Տեսական եւ փորձարարական ֆիզիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնը, իսկ երկու տարի անց հեռացավ կյանքից։

Արմեն Դուլյան, Սպուտնիկ Արմենիա

Արմեն Դուլյան ՖԲ Գրառում ատոմային ռումբ Հայաստան Աբրահամ Ալիխանյան ԽՍՀՄ

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին