f

Անկախ

Քաղաքապետը Ն․ Զարյանի անվան դպրոցի տնօրենին արձակուրդ է ուղարկել, Հակակոռուպցիոն կոմիտեում վարույթ է հարուցվել


Երևանի քաղաքապետի համապատասխան կարգադրությամբ դպրոցի Երևանի Նաիրի Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոցի  տնօրենին տրվել է չվճարվող արձակուրդ՝ պարտականությունների կատարումը վերապահելով ուսումնական գծով տեղակալին: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ վերջին օրերին այս դպրոցում լարված մթնոլորտ էր և, ըստ փոխտնօրենների, տեսչական մարմնի ստուգումների արդյունքում ի հայտ էին եկել չարաշահումներ։

Հակակոռուպցիոն կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ Դատախազությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնվել է երկու քրեական վարույթ, որոնք միացվել և քննվում են մեկ վարույթում։

Օրեր առաջ Երևանի Նաիրի Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոցի տնօրենի երեք տեղակալները ներկայացրել են դիմում՝ տնօրենի տեղակալի իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ: Նշյալ դիմումների քննարկման նպատակով հրավիրված մանկավարժական խորհրդի նիստից առաջ Երևանի քաղաքապետարան են հրավիրվել դպրոցի տնօրենի տեղակալները, որտեղ քննարկվել են դիմում ներկայացնելու պատճառները, նրանց հուզող խնդիրները, իրավիճակի հաղթահարման տարբերակները: Սակայն հաջոդիվ կայացած մանկավարժական խորհրդի նիստին զուգահեռ, հաջակցություն տնօրենի տեղակալների, դպրոցի բակում հավաքվել են ծնողական համայնքի ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ:

Հաջորդ օրը աշակերտների շրջանում նույնպես եղել են հուզումներ, հնչել դասադուլի կոչեր, տեղում ծառայություն են իրականացնել ոստիկաններ, դպրոցում եղել են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության ներկայացուցիչները:

«Անընդունելի համարելով ուսումնական բնականոն գործընթացի խաթարումը, աշակերտներին նշյալ տարաձայնություններին մասնակից դարձնելը, կրթության իրավունքի ոտնահարումը՝ դպրոցի տօրենի և տնօրենի տեղակալների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ բոլոր ջանքերն ուղղելու լարվածության մթնոլորտի մեղմմանը, ուսումնական բնականոն գործունեության վերականգնմանը, ապա միայն անդրադառնալ բարձրաձայնված խնդիրների լուծմանը»,- նշեցին քաղաքապետարանից:
 

Երևանի քաղաքապետարան Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոց Հայաստան

Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ավելին
Ավելին