f

Անկախ

Մարդիկ չգիտեն` ում տունն են քանդելու, լարված վիճակ է, Ավինյանի հետ հանդիպում ենք պահանջում. Ակցիա քաղաքապետարանի դիմաց


Նոր Նորքի Լվովյան փողոցի որոշ հատվածներում ապօրինի բնակելի շինություններում բնակվող քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք պահանջում են չքանդել իրենց տները, որտեղ իրենք ապրում են տասնյակ տարիներով:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք հավաքվել ենք քաղաքապետարանի մոտ, որպեսզի խնդրենք քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ կազմակերպել հանդիպում, որ ներկայացնենք իրավիճակը: Այդ տարածքում դեռ Կարեն Դեմիրճյանի ժամանակ եղել է Կաքավաձոր եւ Բերդաձոր այգեգործական ընկերություն: Այդ 4 հեկտար տարածքում խիտ բնակեցված ապրում են մարդիկ ընտանիքներով, ապրում են 1990-ականներից: Ապրում են նաեւ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, կամ բազմաթիվ անչափահասներ: Այդ հատվածը կառուցապատվել է բնակիչների կողմից եւ բնակիչները չունեն այլ բնակարաններ, որ տեղափոխվեն:

Այդ տարածքում բոլոր հարմարություններ կան՝ լույս, ջուր, գազ, ասֆալտ, եւ բոլորը կազմակերպվել է տեղի բնակիչների ուժերով: Կան բզամթիվ եւ բարձրահարկ շինություններ, եւ նորակառույց շինություններ, եւ սեփական տներ, որոնք սեփականաշնորհվել են: Խնդրենք քաղաքապետից, որպեսզի լարված մթնոլորտը լիցքաթափվի: Մարդիկ չեն հասկանում՝ ում տունն են քանդելու, տվյալ պահին քաղաքապետարանը որ հատվածի վրա է գործ անելու, որ հատվածն է կանաչապատվելու: Բնկանաբար, այդ գոտու վրա տնկված է բացառապես բնակիչների կողմից պտղատու ծառեր: Տվյալ հատվածում դեկորատիվ ծառեր չկան»,-ասաց բնակիչը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի մի քանի հասցեներում ոստիկանների օգնությամբ քանդել են ինքնակամ շինություններ եւ տներ, որտեղ մարդիկ տասնամյակներով ապրում են: Քաղաքապետարանը նշել է, որ հասարակական նշանակության կանաչ տարածքներում, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցվել են անօրինական շինություններ, որոնցով ծանրաբեռնվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը, հիմա դրանք ազատում են՝ կանաչապատման նպատակով: Խոսքը Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարակից տարածքների մասին է:

Հայաստան Երևանի քաղաքապետարան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին