Երևանին է վերադարձվել «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա հայտնեց, որ համայնքային ծրագրով մարզամշակութային կառույցը հիմնովին կվերանորոգվի. «Պետք է նաև քննարկենք հետագա օգտագործման նպատակները: Մենք արդեն ունենք համայնքային փոքր ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք պոտենցիալ այնտեղ կարող են այնտեղ տեղակայվել, նաև ունենք նախարարությունից հայտ, որ պետք է քննարկենք, հասկանանք հնարավոր համատեղ տեղակայումը այդ մարմինների»,- ասաց նա: