Թուրքիայի Մալաթիա քաղաքի Դողանշեհիր շրջանում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ հետեւանքների վերացման գրասենյակը (AFAD)։
Տեղեկատվության համաձայն՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է 7,31 կմ խորության վրա։ Տարերային աղետը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 17:43-ին ։Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: