Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Կնայսլը հայտարարել է Ռուսաստան իր վերջնական տեղափոխման մասին, հայտնում է URA.ru-ն։
Կնայսլը հայտնի է նրանով, որ 2018 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր հարսանիքին և պարել նրա հետ։
«Սեպտեմբերին Ռուսաստան ժամանելուց ի վեր, բնակիչներից չեմ լսել «դա խնդիր է» արտահայտությունը։ Ես դա գիտեմ գերմաներենով, ինչը սովորական պատասխան է Գերմանիայի բնակիչների համար: Սա ինձ շատ տպավորեց»,- ասել է Կնայսլը Համաշխարհային երիտասարդական փառատոնում դասախոսության ժամանակ:
Ըստ նրա, ինքը տեղափոխվել է Ռուսաստան, «որովհետև դա իսկապես ազատ երկիր է»։
Ներկայումս Ավստրիայի ԱԳՆ նախկին ղեկավարը գտնվում է Ռուսաստանում։ Նա բնակության վայր է ընտրել Ռուսաստանի Դաշնության արևելքը, որտեղ կցանկանար տուն կառուցել և մնալ: Կնայսլը խոստովանել է, որ Ռուսաստանում իրեն զգում է «ինչպես տանը»։
Ռուսական լրատվամիջոցը հայտնում է, որ Կարին Կնայսլը մահվան սպառնալիքների պատճառով ստիպված է եղել լքել հայրենիքը և բնակություն է հաստատել Ռյազանի գյուղերից մեկում։