f

Անկախ

Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի. Մեդվեդև


Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը մեկնաբանել է Բունդեսվերի սպաների խոսակցության հրապարակված ձայնագրությունը։

 ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նշել է, որ Բունդեսվերի սպաների խոսակցությունը որպես հրթիռների և տանկերի խաղեր ներկայացնելու փորձերը չարամիտ սուտ են, Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի:

«Ոչ ոք չգիտի՝ տեղյակ են արդյոք քաղաքական ղեկավարությունը և անձամբ կանցլերը։ Բայց նույնիսկ եթե տեղյակ չէ և նման բան չի հանձնարարել, պատմությունը բազմաթիվ օրինակներ գիտի, երբ զինվորականները կարողանում են քաղաքացիական ղեկավարների փոխարեն որոշումներ կայացնել պատերազմներ սկսելու կամ դրանք խթանելու մասին։ «Հերր (ռայխս) կանցլեր, Ուկրաինայում հրթիռ է խոցվել։ Իր տեսակով և հետագծով այն թռչում էր Բեռլին»։ Ի՞նչ կպատասխանի Շոլցը: Պարզից էլ պարզ է»,-գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։

Նա ընդգծել է, որ Բունդեսվերի սպաների խոսակցությունը որպես հրթիռներ և տանկեր խաղեր ներկայացնելու փորձերը չարամիտ սուտ են:

«Գերմանիան Ռուսաստանի հետ պատերազմի է պատրաստվում», - եզրափակել է Մեդվեդևը:

 

Մարտի 1-ին «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի ու RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ իր տրամադրության տակ է հայտնվել մի ձայնագրություն, որտեղ գերմանական Բունդեսվերի բարձրաստիճան սպաները քննարկում են, թե «ինչպես են ռմբակոծելու Ղրիմի կամուրջը»:

Նրա խոսքով՝ ձայնագրության մեջ Բունդեսվերի սպաները հիշատակում են նաև ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի զինվորականներին՝ «քննարկելով, որ նրանք վաղուց են ուղղակիորեն մասնակցում հակամարտությանը»: Ավելի ուշ նույն օրը Սիմոնյանը հրապարակել է զրույցի տեքստը, իսկ հետո՝ ձայնագրությունը։ Դատելով դրանցից՝ զրույցին մասնակցել են Բունդեսվերի չորս բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ ռազմաօդային ուժերի գործողությունների և զորավարժությունների բաժնի ղեկավարը, նրանք քննարկել են Taurus հրթիռների հնարավոր ուղարկումն Ուկրաինա և ուկրաինացիների հարձակումը Ղրիմի կամրջի վրա։ Ի թիվս այլ բաների, զինվորականները ձայնագրության մեջ քննարկում են, թե ինչպես կարելի է Taurus հրթիռներ տեղադրել և ուկրաինացի զինվորականներին վարժեցնել Ղրիմի կամրջի վրա հրթիռներ արձակել այնպես, որ չանցնեն «կարմիր գիծը» և չդառնան Ուկրաինայում հակամարտության ակնհայտ մասնակիցներ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ղրիմի կամրջի վրա հնարավոր հարվածների մասին ԳԴՀ սպաների կողմից հրապարակված զրույցի կապակցությամբ հայտարարել է, որ ռուսական կողմը Գերմանիայից բացատրություններ է պահանջում:

Դմիտրի Մեդվեդև Գերմանիա Ռուսաստան Պատերազմ Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին