f

Անկախ

ԻՐԱՆԱՀԱՅԸ՝ ՊԱՏՆԷՇԻ ՎՐԱՅ․ Դերենիկ Մելիքյան


(Խորհրդարանական ընտրութիւնների առիթով)

Ահաեւ 45-րդ տարին է թեւակոխել յետյեղափոխութեան ժամանակաշրջանի իրանական պառլամենտը։ Պառլամենտ, որի 12-րդ նստաշրջանի ընտրութեան ու ձեւաւորման համար դարձեալ պատնէշի վրայ է նաեւ ու մանաւանդ հինաւուրց իրանահայութիւնը։

Իսկ որպէս այդպիսին իրանահայութիւնն դեռ նախորդող դարի՝ 1905-ի յետսահմանադրական շարժման արդիւնքում ձեւաւորւած պառլամենտներից սկսեալ, անփոփոխ՝ երկու պատգամաւորով է իր ներկայութիւնն ամրագրել իրանական երկրի օրէնսդիր ժողովում։

Յատկանշականը, սակայն, այն՝ որ միւս ազգային կամ կրօնական փոքրամասնութիւնների համեմատ, իրանահայութիւնը նախ խորհրդարանում օժտւած է եղել կրկնակի պատգամաւորով եւ ապա այն՝ որ հայ պատգամաւորները օրինաչափօրէն ընտրւել են լոկ հայ հասարակայնութեան քւէով։ Երեւոյթ, որն կիրառելի չի եղել մեր սփիւռքեան միւս գաղթօջախ-համայնքներում։ Այդուհանդերձ, հայ պատգամաւորը դարձեալ օրինաչափօրէն վաստակած ունի այն բոլոր իրաւասութիւնները, որոնցով օժտւած են մուսուլման պատգամաւորները, վերջիններիս հետ համահաւասար՝ ունենալով հասարակաֆան, համայնքային ու յատկապէս պետա-իրաւական բոլոր մանդատները։

Իրանահայութեան հանդէպ մուսուլման հայրենակիցների խոր յարգանքը պատմական բազմադարեայ ակունքներից զատ, ունի նաեւ հասարակա-քաղաքական հիմքեր, որոնք ինչպէս նշւեց՝ վերադառնում են 20-րդ դարասկզբի իրանական առաջադիմական շարժման՝ Սահմանադրական յեղափոխութեան ժամանակաշրջանին, որտեղ մեծ, ծանրակշիռ ու ինչ-որ տեղ բախտորոշ դեր է վերապահւած եղել հայ յեղափոխականներին, ու դրանց  առաջամարտիկ՝ գանձակեցի Եփրեմ Խան Դաւթեանին, Իրանական իրաւապահ ուժերի հետագայ գլխ. հրամանատարին։

Պատմականին զուգահեռ, ժամանակակից շրջանում ու յատկապէս 1979 թ.-ին անմիջապէս յաջորդող սադդամական դաւադիր ու պարտադրեալ պատերազմում իրանահայի խրոխտ ու անմնացորդ մասնակցութիւնն էր ու յատկապէս անկեղծ զոհաբերութիւնները։ Իսկ դրանք նոյնինքն Իսլամադաւան իրանցու մօտ բազմակի առումներով վստահութիւն ու յարգանք ներշնչեց ինչպէս հայ քաջարի նահատակների, այնպէս էլ առհասարակ իրանահայ հասարակայնութեան լայն խաւերի սրտագին ներդրում-օժանդակութիւնների շնորհիւ։

Ահաւասիկ, վերջին 44 տարիներին, քառամեայ 11 նստաշրջանների հայ պատգամաւորների մեծագոյն աւանդը,դա նոյնինքն սիրելի Իրան երկրի հանդէպ մեր հասարակայնութեան անվերապահ կեցւածքն ու հաւատարմութիւնն է անտարակոյս։

44 տարիների երկայնքից իրանահայ հինաւուրց համայնքի կրթական, իրաւական, հասարակական-համայնքային, ինչու չէ նաեւ ազգային ու քաղաքական բազում խնդիրներ ու դժւարութիւններ են յաղթահարւել ընտրեալ պատգամաւորների ջանքերով, նոյն՝ վերոգրեալ աւանդի շնորհիւ։

Այս ամենով հանդերձ, ցայժմ, գոյութիւն ունեն նոյն թւարկւած ոլորտներում ու առաւել եւս այսօր՝ տնտեսական բնագաւառին առնչւող յաղթահարելիք հարցեր ու պահանջներ, որոնց բարւոք լուծման ու արդիւնաւորման դէպքում էլ՝ հայ հասարակայնութիւնը, յար եւ նման իր պարսիկ-մուսուլման քոյր-եղբայրների, առաւել քան երբեւէ կառչած կը մնայ իր պետականամէտ կեցւածքին։

Կարծում ենք տեղին է այստեղ, այս սիւնակով, ընտրեալ պատգամաւորին իբր առաջարկ ներկայացնել հետեւեալ մի քանի անհրաժեշտ կէտեր, որոնց բացը խիստ նկատելի է համայնքում, եւ որ դրանց վերականգնումը հասարակական ու ինչու ոչ ժողովրդական համընդհանուր ոգեւորութիւն կը ստեղծի, յատկապէս երիտասարդ զգայուն խաւի շարքերում։

  1. Որպէս իրանահայութեան քաղաքական պահանջատիրական կեցւածքի ազդեցիկ ներկայացուցիչ, հայ զոյգ պատգամաւորները գալիք շրջանում իրագործելի կէտ-նպատակ սեպեն մեր համազգային Պականջատիրութեան՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման ու հատուցման խնդիրը՝ Իսլ. խորհրդարանի կողմից։

Կարծում ենք արդէն իրանական քաղաքական ու պետական մտքում ամրագրւած է նոյն ցեղասպանութեան պատասխանատու երկրի ու նրա շրջանային արբանեակ թափթփուկների ուղնուծուծով հակա-Իրան, դաւադիր ու թշնամական կեցւածքները, որոնք այսօր իսկ բարձրաձայնւում են լկտիաբար։ Սա ինքնին առաւել հիմք է կարող հանդիսանալ՝ հայ պատգամաւորների կողմից տւեալ առաջարկ-պահանջը կենսագործելու համար։

2. Զուգահեռ վերը նշւածին, հարկաւոր է, որ հայ պատգամաւորները, որպէս Իրան-Հայաստան պառլամենտական բարեկամութեան ինստիտուտի ներկայացուցիչներ, հետեւողականօրէն պահանջատէր լինեն նոյն երկկողմ ձեւաչափերում անցնող տասնամեակներում ստորագրւած, բայց չիրագործւած պայմանագիր-յուշագիր-համաձայնագրերի կեանքի կոչումը, որպէս երկու հարեւան երկրի յատկապէս ներկայ ժամանակաշրջանում ակնբախ ու համատեղ անվտանգային երաշխիքներ։

3. Որպէս համայնքային-հասարակական արդարացի ակնկալիքներ, պահանջել, որպէսզի նոյն պետական համապատասխան օրգանները հետամուտ լինեն ապահովելու զորօրինակ՝ հայկական մամուլի, հայոց դպրոցների,մշակութային-մարզական միաւորների եւ այլնի սահուն գործունէութեան համար տնտեսական ու նիւթական անհրաժեշտ եւ բաւարար  պայմաններ, որոնք տնտեսական ոչ-նախանձելի իրավիճակի բերումով աստիճանաբար  պարտաւորւում են սահմանափակել իրենց գործունէութեան դաշտը։ Մինչեւիսկ հնարաւոր է նոյնինքն պետական պատասխանատուների կողմից մշտապէս բարձրաձայնւած՝ «իրանահայերի մարզական փայլուն անցեալի խորհրդանիշ» «ԱՐԱՐԱՏ» ֆուտբոլային խմբի բարձրագոյն լիգա վերադարձնելու նպատակով համապատասխան առանձին բիւջէ յատկացնել։

Վերոնշեալները կենսագործւելու մեծ հնարաւորութիւն ունեն, եթէ արժանանան պետական այն վերաբերմունքին, որին արժանանում են իրանահայ երեք թեմերում կանգուն մնացող պատմական ու կրօնա-եկեղեցական անգնահատելի յուշարձանները, եւ որոնք միջազգային մակարդակներում մեծ վարկ ու հեղինակութիւն են վայելում՝ յօգուտ Իրանի։

Ի վերջոյ՝ մշտապէս հասարակական, համայնքային, ազգային-քաղաքական եւ ընտրական համապետական պատնէշների վրայ կանգուն մնալու  պատրաստ՝ իրանահայի ազատ կամքի ու դրա արդիւնքում՝  արժէքաւոր քւէի ուժով ու շնորհիւ պառլամենտական մանդատ ստացած ընտրեալ պատգամաւորների ազդեցիկութիւնը պայմանաւորւած է նոյն հասարակայնութեան աշխոյժ ու քանակապէս բարձր մասնակցութեամբ, որին ինչպէս միշտ՝ ընդառաջ է եկել ազնիւ ու գիտակից իրանահայը։

ԲՈԼՈՐՍ ԴԷՊԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐ՝ ՅԱՆՈՒՆ ՈՒԺԵՂ ՈՒ ԱԶԴԵՑԻԿ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԻ ԸՆՏՐՈՒԹԵԱՆ...

 

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Պատմական գիտութիւնների թեկնածու

 

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ Ալիք օրաթերթ Իրան ընտրություններ

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին