f

Անկախ

Էդգար Ղազարյանը դատարանում հաղթել է ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանին. Վերջինս ներողություն կխնդրի և կվճարի 1 միլիոն դրամ


Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Կոստանյանը փետրվարի 28-ին վճիռ է հրապարակել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի հայցով՝ ընդդեմ Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի: Դատարանը վերջինիս պարտավորեցրել է Էդգար Ղազարյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար հրապարակային ներողություն խնդրել ու փոխհատուցում վճարել 1 մլն դրամի չափով։

Դատարանը վճռել է`

1․ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի հայցն ընդդեմ Ռուստամ Զուրբայի Բաքոյանի՝ վիրավորանքի համար հրապարակայնորեն ներողություն խնդրելուն, զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, բավարարել մասնակի։

1․1․ Ռուստամ Զուրբայի Բաքոյանին պարտավորեցնել ներողություն խնդրել Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից վիրավորական արտահայտությունների համար հրապարակային հետևյալ տեքստով․ «Ես՝ Ռուստամ Զուրբայի Բաքոյանս, ներողություն եմ խնդրում Էդգար Ֆերդինանդի Ղազարյանից «Դուք ուղեղ չունեք», «էս անուղեղին բացատրեք…», «Ա՛յ պարոն խեղկատակ», «Դուք Ձեր ժողովրդի զավակը չեք», «Տո ի՞նչ բացատրի էս խեղկատակը», «Անասուն», «Դու թյուրիմացություն ես», «Դու չկաս էնքան, որ պատասխանես հարցերին», «Ա՛յ տիկին Ղազարյան, քեզ խի են բերել ստեղ», «Դու շատ փոքր ես, լսո՞ւմ ես, արա՛, դու շատ փոքր ես, այ տղա», «Սուս մնա, արա՛» վիրավորական արտահայտությունների համար։

1․2․ Ներողության տեքստը հրապարակել վիրավորական արտահայտություններ պարունակող տեսանյութը սկզբնապես հրապարակած կայքի (ՀՀ ազգային ժողովի «Youtube.com» սոցիալական կայքի պաշտոնական էջում կամ «1in TV» լրատվականի «Youtube.com» սոցիալական կայքի պաշտոնական էջում) միջոցով:

2․ Ռուստամ Զուրբայի Բաքոյանից հօգուտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի բռնագանձել 1,000,000 ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար ոչ նյութական վնասի հատուցում։

3․ Հայցը՝ մնացած մասով, մերժել։

4․ Ռուստամ Զուրբայի Բաքոյանից հօգուտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի բռնագանձել 200,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։

5․ Ռուստամ Զուրբայի Բաքոյանից հօգուտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի բռնագանձել 50,000 ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցապահանջի մասով վճարված պետական տուրքի գումար։

6․ Մնացած մասով պետական տուրքի հարցը համարել լուծված։

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:
Վճռի կատարում ենթադրող մասը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանն ընդդեմ Ռուստամ Բաքոյանի հայցադիմումը դատարան ներկայացրել էր նախորդ տարվա ապրիլի 9-ին:

Դիմելով Դատարան՝ հայցվորը հայտնել է, որ 2023 թ. ապրիլի 4-ին հրավիրվել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկելու նպատակով:

Նիստն ի սկզբանե տապալվել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչների կողմից: Հանձնաժողովի նիստին, որին մասնակցել են ինչպես հանձնաժողովի անդամները, այնպես էլ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի տասնյակ այլ պատգամավորներ, սույն խմբակցության անդամները խոչընդոտել են Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից առաջադրված թեկնածու Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի ելույթը՝ հնչեցնելով սադրիչ և բնույթով վիրավորական արտահայտություններ՝ ակնհայտ բացասական, ծաղրող հնչերանգով՝ զուգորդելով դրանք հեգնանքով և ծիծաղով:

Նիստի ընթացքում Ոուստամ Զուրբայի Բաքոյանը բազմիցս ակնհայտ բացասական, վիրավորական հնչերանգով, հասարակության շրջանում անձին նսեմացնող, չափազանց կոպիտ, պատգամավորին անհարիր բառապաշարով վիրավորանք հանդիսացող արտահայտություններ է հնչեցրել հայցվորի հասցեին…Ավելին, Բաքոյանը Էդգար Ղազարյանի վերաբերյալ հնչեցրել է նաև զրպարտություն համարվող արտահայտություններ, մասնավորապես՝ «Թմրանյութ դու ու քո նմաններն եք օգտագործում, անուղե՛ղ»:

Նկատենք, որ այդ օրը Ռուստամ Բաքոյանը միակը չէր. խուլիգանական վարքագիծ դրսևորեց նաև ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Էդգար Ղազարյան Ռուստամ Բաքոյան Դատարան Հայաստան

Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Հանքարդյունաբերության բացահայտված տվյալները հանրությանը հասանելի կլինեն մեկ վայրից՝ բաց տվյալների ձևաչափերով
Քննարկում՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկի գործածության ծավալների կրճատման վերաբերյալ
«Լեքս տոբակո քոմփանին» կառավարության կողմից արտոնություն ստացավ
Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Հայաստանում տարածված մողեսների տեսակներն անվտանգ են մարդկանց համար. ՇՄՆ
Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արագածոտնից և Արմավիրից
Կառավարությունը հավանություն տվեց «RESILAND. Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Կառավարությունը կաջակցի բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին, որոնք այդ պատճառով զրկվել են աշխատանքից
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ոստիկանության գվարդիա ստեղծելու նախագծին
Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծելով բերման ենթարկելու մասին լուրերը
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
ՀՅԴ երիտասարդներն այսօր ակցիա կանեն՝ ընդդեմ տարածքային զիջումների
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Ավելին
Ավելին