f

Անկախ

Մենք չենք պատրաստվում 2 %-ը վճարել, քանի որ այն քաղաքապետարանի սխալի ու անգործության արդյունքն է. Կոնդի բնակիչ


«Քաղաքապետարան ենք եկել ավագանու 2023 թվականի դեկտեմբրի 23-ի թիվ 43 որոշման կապակցությամբ։ Մեր պահնաջն է, որ սահմանված կադաստրային արժեքի 2 %-ը, որ պետք է վճարենք, զրոյացվի, այն պետք է մեզ չվերաբերվեր, քնաի որ Կոնդ թաղամասում բնակիչների գերակշիռ մասն ունեն իրենց սեփականությունների վկայականները, բայց դրանցում ամրագրված չեն իրական չափերը և այդ սխալն նախկինում է արված եղել»,-հայտարարեց քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակից, Կոնդ թաղամասի բնակիչ Նաիրա Երեմյանը։

Նրա խոսքով՝ քանի որ գործող քաղաքապետարանը նախորդի իրավահաջորդն է, ապա պարտավոր է նախկինում արված սխալն ուղղել։

«Այսքան ձգձգեցին, երբ 2021 թվականից դիմում ենք գրել, կառավարությունը դրա համար 52 մլն դրամ գումար է փոխանցել, որ ներքին և արտաքին չափագրումներ անեն,  մրցույթ են հայտարարել և կառավարության փոխանցած գումարի հիման վրա ներքին և արտաքին չափագրումներ են  արել։ Դրանց արդյունքները 2020 թվականին են փոխանցել քաղաքապետարան և 2021 թվականից սկսած բոլորս դիմումներ ունենք գրած»- ասաց Կոնդի բնակիչը և հավելեց.

«Դուրս եկավ, որ քաղաքապետարանը 2021 թվականից բոլոր ժամկետնրը խախտել է, այնքան ձգեցին, որ բերեցին հասցրեցին 2023 թվական և հիմա մեզ ասում են, թե որպեսզի այն պակաս չափերը, որ նախկին սխալ չափագրման ժամանակ արել են, լրացվի ձեր վկայականների մեջ, պետք է ձեր սեփականության կադաստրային արժեքի 2 %-ը վճարեք, իսկ մենք չենք պատրաստվում վճարել, քանի որ այն քաղաքապետարանի սխալի ու անգործության արդյունքն է։ Եթե այդ ամենը 2021 թվականին անեին, մեր ուղղած վկայականները տային, այսօր այդ հարցի մասին չէինք խոսի։

Նա հայտնեց, որ Երևանի գործակարգավարական վերջին խորհրդակցության ժամանակ Տիգրան Ավինյանի հրապարակած թվերը թաղամասի կադաստրային արժեքներն են, իսկ շուկայական արժեքը կձևավորվի իրացման ժամանակ։

«Մեզ ասում են 1 քմ-ի 2 %-ը մուծեք, որ ձեր վկայականները  ստանաք։ Մենք էլ ասում են, թե փաթեթն ինչ կապ ունի 1 քմ-ի հետ, փաթեթ է՝ ֆիքսված գումար պետք է լինի, 10-15 հազար դրամ, որը պատրաստ ենք վճարել, բայց ոչ թե մեր ունեցածը մեզ պետք է տաք, իսկ մեզ մոտ ամեն ինչ սահմանազատված է, ավել հող չենք վերցրել, մեր սեփականություններն են։

Նաիրա Երեմյանը հայտնեց, որ Կոնդում դեռ չեն իրացվում հողերը, քանի որ կառուցապատման հետ կապված  առաջին փուլը կայացել է և հաջորդ փուլ 7 նախագիծ է անցել։  Ըստ քաղաքացու, մինչև չպարզեն, թե ով է հաղթողը, այս բոլոր փաստաթղթերը չտանեն  կառավարություն, չեն կարող իրացում հայտարարել։

«Մենք՝ կոնդեցիներս էլ դեմ չենք, որ կառուցապատում լինի, քանի որ բոլոր տներն հիմնականում հին, կավի շաղախով են։ Այնտեղ պատմամշակութային բավականին շինություններ կան, որոնց մասին մենք միշտ բարձրաձայնել ենք և որոնցից դեռ երեքն են ընդգրկված պտամշակութային արժեքների ցանկում, մյուսները՝ ոչ։ Դեռ թող այդ պատմամշակության արժեքները որոշեն, հետո նոր նախագիծ գծեն»,-աաց Նաիրա Երեմյանը։ 

Տեսանյութ Կոնդի բնակիչներ Բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարան Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին