f

Անկախ

Ռուբինյանը՝ Հաջիևին. Հայաստանի Սահմանադրությունը մեր ներքին գործն է


Ադրբեջանի այն պնդումները, թե իբր Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հերքվում են այն սկզբունքներով, որոնց շուրջ երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են առնվազն նախնական մակարդակով։ Այս մասին Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի նիստում ասել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը, թե ադրբեջանական կողմը սպասում է Հայաստանի Սահմանադրության բովանդակության պարզաբանմանը։

«Հայաստանի Սահմանադրությունը և իրավական դաշտը մեր ներքին գործն է։ Սա որևէ կերպ կապ չունի խաղաղության հասնելու գործընթացների հետ։ Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, և դա բազմիցս ասվել է նույնիսկ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարություններում։ Խաղաղության համաձայնագրի նախագծում, որը բանակցվում է, կա երկու կետ, որոնք համաձայնեցվել են երկկողմ մակարդակով՝ առնվազն նախնական։ Նախ՝ սևով սպիտակի վրա գրված է, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, չունեն և հետագայում էլ չեն ունենա միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ։ Երկրորդ, երկրները չեն ապավինի իրենց ներքին օրենսդրությանը այս համաձայնագրին չկատարելու համար։ Լավագույն միջոցը միմյանց համոզելու, որ տարածքային հարցերում միմյանցից ոչինչ չենք պահանջում և չենք պահանջելու, խաղաղության պայմանագիր կնքելն է»,- ասաց Ռուբինյանը։

Հայաստան Ռուբեն Ռուբինյան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին