f

Անկախ

Այնպես չէ, որ մեզ գրկաբաց ԵՄ-ում կամ ՆԱՏՕ-ում սպասում են, բայց տպավորություն է` ՀՀ իշխանություններին երաշխիքներ են խոստանում, արդեն պարզ է` ինչի դիմաց․ Տիգրան Աբրահամյան


ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում մի ուշագրավ հայտարարություն չնկատվեց/չքննարկվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Փաշինյանի՝ Հունաստան կատարած այցի ժամանակ Հունաստանի վարչապետը նշեց` «քննարկեցինք նաև բարեփոխումները, որոնք արձանագրվում են Հայաստանում, որոնք հստակ ցույց են տալիս Ձեր ուղղվածությունը՝ որպես Եվրոպական Միության և Հյուսիսատլանտյան դաշինքի երկիր, մենք պատրաստ ենք մեր գիտելիքներով, փորձով, ունակություններով նպաստել` ձևավորելու նոր լիբերալ ժողովրդավարություն»:

Ձևակերպումը կառավարության պաշտոնական կայքից եմ վերցրել:

Այնպես չէ, որ կարծում եմ, թե մեզ գրկաբաց ԵՄ-ում կամ ՆԱՏՕ-ում սպասում են, բայց տպավորություն ստացա, որ նաև կուլիսների հետևում են Հայաստանի իշխանություններին խոստումներ և երաշխիքներ խոստանում, արդեն պարզ է ինչի դիմաց կամ ինչ կորզելու նպատակով:

Ժողովրդավարության մասին նույնիսկ չեմ էլ խոսում` հայաստանյան բանտերում կամ տնային կալանքի ռեժիմում գտնվողները քաղբանտարկյալները վկա:

Շատ է քննարկվում, թե ո՞ւր է շարժվում Հայաստանը` ՆԱՏՕ, ԵՄ, թե՞... Հայաստանը շարժվում է դեպի նոր արհավիրք:

ՀԳ. Պարբերաբար տարբեր մարդկանց մոտ տեսնում այն հարցադրումը, թե ինչո՞ւ են տարբեր գործիչներ, փորձագետներ, ակտիվ քաղաքացիներ գրում կամ հնչեցնում նոր փորձությունների, նոր պատերազմի կամ ինչպես այս դեպքում` նոր արհավիրքի մասին:

Նախ սա բխում է մեր շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունից, ինչպես նաև ՀՀ իշխանությունների վարած քաղաքական կուրսից:

Երկրորդ, մի մասը սա գիտակցում էին դեռ 2018-ի ապրիլ/մայիսից, մի մասը` 44-օրյա պատերազմից ու դրան հաջորդած ադրբեջանական ագրեսիաներից հետո, ցավոք, շատերն էլ դեռ չեն գիտակցում կամ փնտրտուքների մեջ են և նրանց իրականություն բերելու համար պետք է անընդհատ բաց խոսել ու հիմնավորել», - գրել է նա:

Հայաստան Տիգրան Աբրահամյան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին