f

Անկախ

Իրավապահներն արգելափակե՞լ են Դատախազության աշխատողների շարժը․ ուշագրավ մանրամասներ աղմկոտ գործից


NEWS.am-ին ուշագրավ տեղեկություններ են հասել «Սիներջի» ընկերությունում իրավապահների իրականացրած հատուկ գործողության ընթացքում տեղի ունեցած ուշագրավ դեպքի վերաբերյալ։

Պարզվում է, որ հունվարի 31-ին, երբ ընկերությունում ԱԱԾ-ի աշխատակիցները ու ՔԿ-ի քննիչները խուզարկություն կատարելու նպատակով ներխուժել են «Սիներջի» ընկերության գրասենյակ, այդտեղ են եղել եւ աշխատակիցների հետ միասին անակնկալի գալով արգելափակվել են նաեւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի օգնականն ու դատախազության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

 

 

Պարզվում է, դատախազության ներկայացուցիչները, տեղեկացված չլինելով Քննչական կոմիտեում նախաձեռված քրեական վարույթի եւ հատուկ գործողության մասին, պատրաստվում էին մեկ անձից գնման եղանակով՝ «Սիներջի» ընկերությունից ձեռք բերել  դատախազների գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու հնարավորություն ընձեռող էլեկտրոնային համակարգ։ Իրավապահների իրականացրած գործողությունների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները տեւական ժամանակ պահվել են շենքում։

Դրանից հետո գլխավոր դատախազը հավելյալ աղմուկից խուսափելու համար, որոշել է առայժմ «սառեցնել» պայմանագիր կնքելու գործընթացը։

Արդյոք տեղի կունենա՞ բավականին խոշոր գնման գործընթացը պայմանագրի կնքմամբ, թե՞ ոչ, ինպես նաեւ «Սիներջի» ընկերության հետ տեղի ունեցող իրադարձությունները, կալանավորումներն ու ազատումներն արդյո՞ք կապ ունեն այս գործընթացի հետ, թե՞ ոչ, առայժմ դժվար է ասել։

Դեպքի առնչությամբ NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Դատախազություն պարզելու արդյո՞ք նման գնման գործընթաց սկսվել է, թե՞ ոչ, ինչին ի պատասխան գերատեսչությունից հայտնել են, որ տվյալ ընկերության հետ կքնված պայմանագիր չկա։

Հիշեցնենք, որ «Սիներջիի» եւ  էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների շուրջ կոռուպցիոն սկանդալը սկսվել է հունվարի 31-ին։ Նախ Անի Իսպիրանն ազատվեց էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից։ Նույն օրը ԱԱԾ–ն ու ՔԿ–ն խուզարկություններ կատարեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում եւ մի շարք անձանց բնակարաններում (ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրում) եւ ձերբակալեցին 8 անձանց։

Մեղադրյալի աթոռին ԱԺ նախագահի եղբոր կինն է, էկոնոմիկայի նախկին փոխնախարարն ու նախկին նախարարը, «Սիներջիի» տնօրենը եւ այլ պաշտոնատար անձինք։

Պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի շրջանակում օժանդակել են, որ մրցույթում իրենց նախընտրած մասնակիցը հաղթի, եւ մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են խոչընդոտներ եւ նրան փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը։

Մեկ այլ դրվագով` ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներից մեկի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ եւ իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, չնայած իմացել է, որ նրանց փաստաթղթերը ծրագրով սահմանված պահանջներին չեն համապատասխանում։

Արդյունքում էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 238.418.100 դրամ գումար, որը շահառուները խարդախությամբ հափշտակել են։

Իր վերջին ճեպազրույցներից մեկում Վահան Քերոբյանը բացառել էր, որ կոռուպցիոն սկանդալը կարող է առնչություն ունենալ իր հետ, սակայն նրան մեղադրանք առաջադրվեց եւ այժմ նա տնային կալանքի տակ է։

Գլխավոր դատախազություն «Սիներջի» ընկերություն ՀՀ ԱԱԾ ՀՀ Քննչական կոմիտե Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին