Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 29-ին շարունակում է իր հերթական նիստերը: Օրակարգում ընդգրկված է 28 հարց:
Նախօրեին խորհրդարանը ՍԴ դատավորի պաշտոնում չընտրեց Դավիթ Բալայանին, որին առաջադրել է դատավորների ընդհանուր ժողովը:
Ազգային ժողովի օրակարգում են նաեւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում կառավարությունն առաջադրել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը, իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը: