f

Անկախ

Դավիթ Տոնոյան. Իմ նկատմամբ քրեական հետապնդումն ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից


Կալանավարված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որ գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, հանդես է եկալ հայտարարությամբ։ Այն տարածել է նրա փաստաբան Ալբերտ Բենգլյանը։

.«Վերջին ամիսներին հարկ չէի համարում արձագանքել Քրեակատարողական ծառայության և «ԵՐԵՎԱՆ-ԿԵՆՏՐՈՆ» ՔԿՀ նախկին պետերին զբաղեցրած պաշտոններից ազատելը ինձ վերագրվող «միջադեպի» հետ կապելու մասին բազմաթիվ ուղորդված մանիպուլատիվ հրապարակումներին: Սակայն փետրվարի 14-ին կայացած Քրեակատարողական ծառայության 2023 թ․ գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն անարձագանք թողնել չեմ կարող:

Ի սկզբանե պարզ էր, որ թեմայի շուրջ «կիսաճիշտ» հրապարակումներն ուղորդվում են անձամբ վարչապետի կողմից, ինչը փետրվարի 14-ին փաստացի հաստատեց ինքն անձամբ: Զավեշտալին այն է, որ վարչապետը փորձում էր դա քողարկել «պետության հեղինակության» մասին հոգ տանելու և «օրենքի հանդեպ վերաբերմունք» ձևավորելու անհրաժեշտությամբ:

Հիշյալ խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանի և Արդարադատության նախարարի ելույթներով հիմնավորվեց 2 կարևոր փաստ: Նախ այն, որ իմ նկատմամբ քրեական հետապնդումն ունի քաղաքական ենթատեքստ, ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից և այդ միջամտությունը այն աստիճան խորն է, որ վերջինս հետևում է իմ բոլոր քայլերին, այդ թվում՝ մորս հետ տեսակցություններին և այդ մասին չի խորշում խոսել հրապարակայնորեն:

Թե ինչու է իմ նկատմամբ քրեական հետապնդումը կրում քաղաքական բնույթ, կարծում եմ, բոլորին էլ պարզ է։ Իսկ ինձ տրամադրված կարճաժամկետ մեկնման ընթացքի հանդեպ Փաշինյանի սևեռուն ուշադրությունը, համոզված եմ, կապված էր իմ` ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստերում արտահայտված մտքերի և դիրքորոշումների հետ: Հիմնական «մտահոգիչ» պատասխանները հանրային չեն եղել և դրանց չհրապարակելը բխում է բացառապես ՀՀ անվտանգության ապահովման և ազգային շահերից և պայմանավորված չէ վարչապետի կերպարին չվնասելու «մտավախությամբ»: Հատկապես, որ դժվար է հավելյալ վնաս հասցնել անձի, որը չի խորշում անգամ դեպքից շուրջ 6,5 ամիս անց ներխուժել անձնական տարածք և շահարկման առարկա դարձնել այն, ինչը սրբություն է բոլոր նորմալ մարդկանց համար:

Երկրորդ կարևոր փաստն այն էր, որ հիշյալ խորհրդակցության ժամանակ Արդարադատության նախարարն անդրադարձել է դատավորի «խնդրահարույց որոշմանը»՝ փաստացի հաստատելով, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ ԱԺ մեկնելիս և վերադառնալիս թե իմ, թե Քրեակատարողական ծառայության աշխատակիցների տրամադրության տակ եղել է բացառապես ինձ կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին դատարանի 2023 թվականի հուլիսի 27-ին կայացված որոշման եզրափակիչ մասի քաղվածքը, ըստ որի դատարանը ինձ իրավունք էր վերապահել հանձնաժողովի աշխատանքներից դուրս առնվազն երկու ժամ լինել կարճաժամկետ մեկնման մեջ, ինչն էլ օգտագործելով՝ նախընտրել եմ հանդիպել մորս: Միգուցե այդ ժամանակը տրամադրվել էր այլ նպատակների համար, որը, սակայն որոշման մեջ հասկանալի պատճառներով չէր ընդգրկվել և փայլուն օգտագործվել է իմ և ՔԿՀ աշխատակիցների դեմ:

Այսինքն, օգոստոսի 1-ին ո՛չ իմ, ո՛չ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների գործողությունները չեն հակասել ո՛չ օրենքին, ո՛չ առկա որոշմանը: Այս առումով, միգուցե կարիք կա, որ Արդարադատության նախարարը վարչապետին լրացուցիչ ներկայացնի «կարճաժամկետ մեկնում» գործիքակազմի մանրամասները: Իսկ իմ գործը քննող, առանց այդ էլ անկողմնակալությամբ չփայլող դատավորի կողմից կայացված որոշումը վարչապետի մասնակցությամբ նախարարի կողմից «խնդրահարույց» որակելն ու այդ կապակցությամբ ինչ-որ շարունակական ուսումնասիրության մասին հայտարարություններն անցնում են բացահայտ ճնշման սահմանները և հաստատում հանրության աչքից հեռու, իմ կամքին հակառակ հանրությունից ծածուկ իրականացվող փակ դատավարության ընթացքը գործադրի կողմից ուղղորդված լինելը: 

Կարծում եմ, որ որևէ գիտակից մարդ՝ հետևելով գործով զարգացումներին և ծանոթանալով նշված խորհրդակցությունը, այլևս չի կարող հավատալ, որ իմ գործը շինծու և հրահանգավորված չէ, իմ նկատմամբ կալանքն օրինական է և հնարավորություն կա արդարադատություն իրականացնելու:

Հ.Գ. Վարչապետին կամ իր խորհրդականներին նաև խորհուրդ կտամ մինչ «ընդհուպ արձակուրդ» տրամադրելու իրավասության մասին հրապարակային հայտարարություններ  կատարելը ուշադիր ուսումնասիրել կալանավորված անձանց մասին օրենսդրությունը և այն, թե արդյո՞ք այդպիսին գոյություն ունի ՀՀ օրենսդրության մեջ:

ՀՀ, ք. Երևան, ԵԿՔԿՀ
Փետրվարի 29, 2024թ»։

Դավիթ Տոնոյան Նիկոլ Փաշինյան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին