f

Անկախ

Ռուս խաղաղապահները, ադրբեջանցիների հարձակումից որոշ ժամանակ առաջ, հանել են իրենց զորքը․ բնակիչները՝ գյուղում, իրենք հավաքվել, գնացել են՝ առանց նախազգուշացնելու․ գյուղապետ


Արցախի Մարտակերտի շրջանի Վարանկաթաղ գյուղը 44-օրյա պատերազմից հետո սահմանամերձ էր դարձել․ Մատաղիսը բոլոր առումներով թիկունք էր Վարանկաթաղի համար։ Երեք տարի գյուղն ապրեց ադրբեջանական դիրքերի ու ռազմաբազաների հարևանությամբ․ բնակիչները հող էին մշակում, անասուն պահում մահվան մշտական սպառնալիքի տակ։ Անգամ շրջափակումը գյուղը լքելու մասին մտածելու առիթ չտվեց ոչ մեկին։

«Շրջափակման ծանրությունը մենք համարյա չենք զգացել․ հողը մշակում էինք, անասունը պահում ու մեզ յոլա տանում։ Թեկուզ 2020թ․ պատերազմից հետո ցանքատարածությունների զգալի մասը՝ 200-250 հա, անցել էր թշնամու վերահսկողության տակ, 80-90 խոշոր եղջերավոր անասուն էլ կորցրել էինք՝ մոտեցել էին թշնամու դիրքերին ու պայթել, քանի որ ականապատված դաշտեր էին Մատաղիսի կողմը, էլի ժողովուրդը մնում էր, գյուղից դուրս չեկան։ Եթե սեպտեմբերի 19-ին չհարձակվեին, չներխուժեին ադրբեջանցիները, այսօր մեր տներում կլինենք, գաղթական դարձած, Հայաստանով մեկ սփռված չէինք լինի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Վարանկաթաղի գյուղապետ Հրանտ Բախշիյանը։

Գյուղը մոտ 100 բնակիչ ուներ․ մոտ կեսը երիտասարդ ընտանիքներ էին։ Քանի որ Վարանկաթաղն անմիջապես սահմանակից է 2020թ․-ից օկուպացված Մատաղիսին, ԱԱԾ զորքերն էին տեղակայված շփման գծի այդ հատվածում։ Վարանկաթաղի ու Մատաղիսի արանքում էլ ռուս խաղաղապահներն էին տեղակայված։

«Սեպտեմբերի 18-ի երեկոյան վառելիք ենք բաժանել մարդկանց, քանի որ, դատելով թշնամու շարժից, կուտակումներից, հարձակման վտանգ էինք զգում։ Հաջորդ օրը՝ 19-ին այն ընտանիքները, որտեղ փոքր երեխա կար, թույլ եմ տվել, որ դուրս գան, հանեն երեխաներին գյուղից։ Կեսօրին արդեն մեր կողմի դիրքերի վրա ուժեղ հրետակոծություն սկսեցին ադրբեջանցիները։ Գյուղի վրա էլ են հարվածել, բայց համեմատելու չէր 2020թ․-ի հետ։ Այս անգամ ավելի շատ հրետակոծել են դիրքերը։ Մինչև էդ, ռուսներն իրենց զորքը հանել են մեր մոտ գտնվող իրենց հենակետից, առանց որևէ մեկին նախազգուշացնելու։ Գյուղացիները՝ գյուղում, նրանք հավաքվել են, գյուղով անցել գնացել, այսինքն՝ ճանապարհը բացել են, որ ադրբեջանցիները հարձակվեն էլի։ Մեր ուժայիններն էլ սպասել են մինչև գյուղը տարհանենք, հետո նոր իրենք են դուրս եկել»,-ասում է Բախշիյանը։

Վարանկաթաղի բնակչությունը սկզբում Մաղավուզ է տարհանվել, այնտեղից էլ՝տեղի բնակչության հետ՝ Ստեփանակերտ։ Մեր զրուցակցի պատմելով՝ կապի իսպառ բացակայության պատճառով համայնքապետերը ստիպված են եղել ինքնուրույն գնահատելով իրավիճակը՝ տեղում որոշումներ կայացնել։

Վարանկաթաղցիներն էլ, բռնի տեղահանված մեր շուրջ 150 հազար հայրենակիցների պես, հիմա սփռված են Հայաստանով մեկ։ Հարցին՝ գյուղացիների մոտ վերադառնալու հույս կա՞, գյուղապետը պատասխանում է․ «Ուզում են վերադառնալ, շատ են ուզում։ Այստեղի կլիմային չեն հարմարվում, մեր լեռներն ու դաշտերն ուրիշ են, սովոր ենք այնտեղի կյանքին, մերն այն էր, որ մնաց հեռվում»․․․

Մարտակերտ Արցախի Հանրապետություն արցախցի բռնի տեղահանվածներ Ռուս խաղաղապահներ Ադրբեջան հարձակում Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին