f

Անկախ

«Վանաձոր» ՔԿՀ-ում մթնոլորտը չի խաղաղվում․ այս անգամ 53 դատապարտյալ է հացադուլ հայտարարել․ ՔԿԾ-ն պնդում է՝ նրանց պահանջներն անօրինական են


«Վանաձոր» ՔԿՀ-ում արդեն տևական ժամանակ է՝ մթնոլորտը չի խաղաղվում․հացադուլների, ինքնավնասման և բողոքի արտահայտման այլ ձևերի շարք է սկսվել՝ տարբեր պատճառաբանություններով։ Այս անգամ հացադուլ հայտարարել ՔԿՀ-պահվող 53 անձ։

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ փետրվարի 27-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 53 դատապարտյալ հայտարարել է հացադուլ՝ որպես հացադուլի պատճառ ներկայացնելով պահման պայմանները։ Իրականում, սակայն, պահանջներն այլ են, Նավիկյանի փոխանցմամբ՝ անօրինական։ Մասնավորապես, պահանջում են բաց պահել սննդի փոխանցման դռնակը, ապահովել խցից խուց միմյանց իրեր փոխանցելը, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված քաղաքացիական հագուստ կրելը։

Հիշեցնենք, որ նույն ՔԿՀ-ում ավելի վաղ 30 կալանավորված անձ և դատապարտյալ էին հացադուլ իրականացրել, երեք դատապարտյալ հայտարարել էին ինքնավնասման մասին, որոնցից մեկն ածելիով ձեռքն էր վնասել, մյուսը՝ երկաթյա օղակ կուլ տվել։ Այս բողոքի պատճառը եղել է, այսպես ասած, մաքրման աշխատանքները, որով հայտնաբերվել են արգելված իրեր։ Բացի այդ, օրերս հայտնի դարձավ նաև, որ նույն ՔԿՀ-ում դատապարտյալը կարել է բերանը՝ պահանջելով իրեն տեղափոխել այլ ՔԿՀ։ ՔԿԾ-ից հայտնեցին, որ վերջինս օրերս արդեն տեղափոխվել է։ Մեկ այլ անձ, որը կրկին բերանն էր կարել, բողոքում էր քրեական գործով քննությունից։

Վանաձոր ՔԿՀ հացադուլ Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին