Կորեայի Հանրապետության Զինված ուժերը եւ ԱՄՆ-ն կանցկացնեն Freedom Shield զորավարժությունները մարտի 4-14-ը։ Այս մասին տեղեկացրել է Կորեայի Հանրապետությունում ամերիկյան զորակազմը։
Վարժանքների ընթացքում կփորձարկվեն գործողություններ ցամաքում, ծովում, օդում եւ կիբեռտարածքում, ինչպես նաեւ կօգտագործվեն «տիեզերական միջոցներ»՝ հակառակորդի միջուկային ուժերին արձագանքելու համար։ Զորավարժություններին կմասնակցեն նաեւ ՄԱԿ հրամանատարության 10 անդամ երկրների ներկայացուցիչներ։ Freedom Shield-ը ներառում է «դաշտային եւ վիրտուալ զորավարժություններ»՝ համակարգչային սիմուլյացիայի օգնությամբ։
Զորավարժությունների անցկացման հետ կապված՝ Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն մի քանի մասշտաբային վարժանքներ կանցկացնեն՝ ուղղված փոխգործակցության եւ մարտունակության ամրապնդմանը, նշվել է մամուլի հաղորդագրությունում։ Փհենյանում ամերիկա-հարավկորեական զորավարժությունները սովորաբար անվանում են պատերազմի փորձ Հյուսիսային Կորեայի դեմ։
Երեքշաբթի Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարար Սին Վոն Սիկը հայտնել է, որ այս տարվա առաջին կեսին Սեուլը եւ Վաշինգտոնը կիրականացնեն կրկնակի ավելի շատ զորավարժություններ, քան անցած տարի։