f

Անկախ

Քասախում կատարված սպանությունը բացահայտվել է, հետախուզվող հայրն ու որդիները հայտնաբերվել են


Փետրվարի 23-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Քասախ գյուղից ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա Վաղիկ Ասատրյանը: Նա հիվանդանոցում մահացել էր:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրացնելով ոստիկանության Նաիրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի, Հրազդանի, Կոտայքի և Չարենցավանի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ փետրվարի 23-ի ժամը 16.15-ի սահմաններում Քասախ գյուղի Վազգեն Սարգսյան փողոցի բնակիչ 35 և 32 երկու երիտասարդ իրենց 63-ամյա հոր հետ, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, շենքի բակում դիտավորությամբ քարերով հարվածել և վնասել են 33-ամյա հարևանի «Մազդա» մակնիշի մեքենան, ինչից հետո եղբայրները գնացել են գյուղի փոստատան մոտ, որտեղ հանդիպելով 52-ամյա համագյուղացուն՝ կանգնեցրել են նրա վարած «Համերը» և սկսել են վիճաբանել հետը:

Այդ ընթացքում էլ եղբայրներից 35 տարեկանը դանակով հարվածներ է հասցրել 52-ամյա տղամարդու կրծքավանդակին և որովայինին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև եղբայրները նստել են նրա «Համերը» և սկսել են անկանոն երթևեկել գյուղի փողոցներով՝ դիտավորյալ վնասելով կայանված «Մերսեդես», «ՎԱԶ-21061» և «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենաները:

Ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից փետրվարի 26-ին Քասախ գյուղի վերոհիշյալ երեք բնակիչների նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Խափանման միջոցը՝ կալանք:

Իրացնելով ԱԱԾ Նաիրիի բաժանմունքի և ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ստացած օպերատիվ տեղեկությունները՝ ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի, Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի բաժինների և ԱԱԾ Նաիրիի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 26-ի ժամը 16.30-ին Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերվել և Նաիրիի քննչական բաժին են ներկայացվել Քասախ գյուղի բնակիչ 32-ամյա, 35-ամյա և 63-ամյա տղամարդիկ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, Քասախ գյուղի Խաչանովի փողոցի տներից մեկում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփ՝ 100 գրամ յուրահատուկ հոտով դեղնականաչավուն կանեփանման զանգվածով:

Քրեական վարույթը շարունակվում է:

Հայաստան ՀՀ Ոստիկանություն

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին