f

Անկախ

Բերված ապացույցները լրիվ հերքում են Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը. փաստաբանական խումբ


ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության մեջ մեղադրվող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով առաջին դռնբաց դատական նիստը նշանակվել է 2024 թ․ մարտի 1-ին, ժամը 16։15-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյան նստավայրում, նախագահող դատավորն է Դիանա Ղուկեյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Մեր պնդմամբ՝ նույնիսկ թերի և օրենքի բազմաթիվ խախտումներով իրականացված  քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները համակցությամբ ամբողջովին հերքում են Տիրան Խաչատրյանին առաջադրված «զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած լինելու» մեղադրանքը, ինչը կհաստատվի նաև հրապարակային դատավարության ընթացքում։ Ավելին՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից հիմնականում վկայակոչվող միակ «ապացույցը», որը ձեռք էր բերվել օրենքի խախտմամբ և հարցաքննվող անձի տված ցուցմունքների աղավաղմամբ, հերքվել է պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա իրականացված առերես հարցաքննության արդյունքում։

Ինչ վերաբերում է մինչ օրս Տիրան Խաչատրյանի կալանքի տակ գտնվելու հանգամանքին, ապա նշենք, որ առաջին դատական նիստում քննարկվելու է Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու կամ այն վերացնելու, ինչպես նաև փոփոխելու հարցը, որի շրջանակներում պաշտպանական կողմը միջնորդելու է Տիրան Խաչատրյանին ազատել կալանքից և կիրառել այլընտրանքային խափանման միջոց։ Կարծում ենք,  որ ի սկզբանե բացակայում էին Տիրան Խաչատարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերը, բայց մանավանդ այս փուլում այդպիսի անհրաժեշտության մասին խոսելը զուրկ կլինի որևէ տրամաբանությունից, քանի որ քրեական վարույթի ընթացքում վարույթային գործողությունների ավարտով պայմանավորված՝ վերացել է վարույթն իրականացնող մարմնի կողմից վկայակոչվող «վարույթի մասնակիցների նկատմամբ ճնշում գործադրելու» առանց այդ էլ գոյություն չունեցած հավանականությունը։ Տիրան Խաչատրանի նկատմամբ վարույթին խոչընդոտելու հիմքով կիրառված կալանքն ունեցել է բացառապես պատժիչ բնույթ՝ պայմանավորված Տիրան Խաչատրյանի անձով և նրա հրապարակային գործունեությամբ։ Երբ այս ամենին գումարվում է այն հանգամանքը, որ միջադեպի մասնակից մնացած անձանցից որևէ մեկը ներկայումս կալանքի տակ չէ, էլ ավելի ակնառու է դառնում Տիրան Խաչատրյանի նկատմամբ ցուցաբերվող խտրական մոտեցումը։

Հուսով ենք, որ թե՛ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցի և թե՛ գործի ըստ էության քննությունները կիրականացվեն օբյեկտիվության, բազմակողմանիության և լրիվության պահանջների պահպանմամբ։

Հիշեցնենք՝ գեներալ-լեյտենենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական է, Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2021 թվականը՝ զբաղեցնելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում և Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարձր պաշտոններ։ Ռազմական գործում գրանցած նշանակալի հաջողությունների և անբասիր ծառայության համար պարգևատրվել է բարձրագույն՝ Հայրենիքի շքանշանով, Մարտական խաչ երկրորդ աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ մեդալներով»:

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով`) 3-րդ մասով։

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով։

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել նշված բնակչին։

Հայաստան Տիրան Խաչատրյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին