f

Անկախ

ԱՄՆ-ն ու Գերմանիան իսկապես ՌԴ-ի հետ քննարկել են Նավալնիի փոխանակումը․ Reuters


Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը մահացավ բանտում, կարող էր ազատ արձակվել բանտարկյալների փոխանակման արդյունքում, գրում է Reuters-ը։ Լրատվամիջոցը մեջբերում է Նավալնիի աջակից Մարիա Պևչիխի՝ նախօրեին արված հայտարարությունները, որ քաղաքական գործիչը մոտ է եղել ազատ արձակմանը բանտարկյալների փոխանակման արդյունքում։

 Արևմտյան պաշտոնյաներից մեկը Reuters-ին ասել է, որ Նավալնիի փոխանակման պաշտոնական առաջարկ չի եղել, սակայն նշել է, որ նախնական բանակցություններ ընթացել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև: Ռուսական երկու աղբյուրներ էլ Reuters-ին հայտնել են, որ Նավալնիի փոխանակման շուրջ բանակցություններն արդեն ընթացել են, և փոխանակումը սկզբունքորեն համաձայնեցված է եղել։

Քննարկումների մասին տեղյակ ռուսաստանյան աղբյուրներից մեկը լրատվամիջոցին պատմել է, որ փոխանակումը նախատեսված է եղել փետրվարի կեսերին, և որ Նավալնին ու նրա կինը համաձայնել են դրան: Աղբյուրը նաև հայտնել է, որ գործարար Ռոման Աբրամովիչը մասնակցել է բանակցություններին, ինչպես ավելի վաղ պնդում էր Պևչիխը։

«Ի սկզբանե պլանը նախատեսում էր փոխանակում միայն ամերիկացի լրագրող Գերշկովիչի հետ, և Աբրամովիչը դա քննարկել է Պուտինի հետ: Միակ մարդը, ում հետ Պուտինը պատրաստ էր նրան փոխանակել, Կրասիկովն էր, բայց գերմանացիները կտրականապես դեմ էին, քանի որ դա ամերիկյան խնդիր էր: Երբ Նավալնին հայտնվել է այս պլանի շրջանակում, գերմանացիները, ի վերջո, համաձայնել են»,- ասել է աղբյուրը՝ նշելով, որ ամեն ինչ վերջնականապես հաստատվել է, երբ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գնացել է ԱՄՆ, որտեղ արդեն քննարկվել են մանրամասները, թե երբ և որտեղ է տեղի ունենալու փոխանակումը։

Կրեմլին մոտ կանգնած աղբյուրն էլ հայտնել է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը սկզբունքորեն պայմանավորվել են Նավալնիի և Գերշկովիչի փոխանակման շուրջ, սակայն գործարքի ստույգ մանրամասները դեռ չէին մշակվել։
 

Աշխարհում ԱՄՆ Գերմանիա Ռուսաստան Ալեքսեյ Նավալնի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին