f

Անկախ

Փաշինյանի ընտանեկան թերթը միացել էր Հայաստանի դեմ իրականացվող ադրբեջանական ապատեղեկատվական արշավին


Ճիշտն ասած, որևէ բան չեմ կարող ասել, որովհետև ոչ հերքումին կարելի է հավատալ, ոչ էլ իրենց լրատվամիջոցներին։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով վարչապետի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակի» միջոցով հայկական տեղեկատվական դաշտ բերված ադրբեջանական հերթական ապատեղեկատվությանը, թե Նիկոլ Փաշինյանի՝ Փարիզ կատարած այցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել ֆրանսիական կողմի հետ փոխանակվել հետախուզական տվյալներով։

Ընդ որում՝ նշվում էր, թե Հայաստանը եւս այդ թվում իր հարեւան երկրների վերաբերյալ պետք է տեղեկություններ տրամադրի Ֆրանսիային։ Այս նյութը առաջինը հայտնվեց «Հայկական ժամանակ» թերթում, ինչը լրացուցիչը հավաստություն հաղորդեց, քանզի ինչ-ինչ, բայց Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում դժվար թե իր հանդիպումների մասին կեղծ տեղեկություն հրապարակվի, կամ էլ այդ կեղծիքը համաձայնեցված չլինի։

«Այն, որ ՔՊ-ական, կամ մերձքպական կամ Փաշինյանի ընտանեկան՝ «Հայկական ժամանակը» ադրբեջանական քարոզչություն են տարածում՝ ոչ առաջին անգամ է, ոչ էլ վերջինը։ Բացարձակապես ինձ համար զարմանալի չէ, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը ու ՔՊ-ի ամբողջ վերնախավը շատ հաճախ խոսում է հենց Իլհամ Ալիևի քարոզչական թեզերով, այնպես որ որևէ զարմանալի բան չէ»,- արձանագրել է Վրթանեսյանը։

Նշենք, որ ավելի ուշ այս լրատվամիջոցները ոչ միայն հեռացրեցին այս նյութերը, այլև ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը հերքեց այս նյութում տեղ գտած տեղեկատվությունը նշելով, որ նշված աղբյուրում անհատները կարող են ազատորեն գրանցվել և հրապարակել իրենց կազմած լուրերը և հոդվածները, որոնք որևէ խմբագրման չեն ենթարկվում, և հետևաբար աղբյուրը չի կարող համարվել վստահելի։

Նա նաև նշել էր, որ հիշատակված նյութը հրապարակվել է «S. Lampion» անհայտ հեղինակի անունով, այնուհետև անմիջապես տարածվել X-ի ադրբեջանական էջերում։ «Նշվածից ակնհայտ է, որ գործ ունենք Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավի հետ»,-ընդգծել էր Ծառուկյանը: Փաստորեն, պաշտոնյան, այդպիսով, հաստատել է, որ Փաշինյանի ընտանեկան թերթը միացել էր Հայաստանի դեմ իրականացվող ադրբեջանական արշավին։

հայկական ժամանակ Ադրբեջան ապատեղեկատվություն Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին