f

Անկախ

Սումգայիթում մոտ 3000 հայ Է զոհվել. Հովիկ Ավանեսով


1988 թվականի փետրվարի 27-29-ը, Բաքվից ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում, ադրբեջանական իշխանությունների հանցավոր թողտվությամբ և ցուցումով, տեղի ունեցան քաղաքի հայ բնակչության զանգվածային  ջարդեր, որոնք ուղեկցվում էին սպանություններով, խոշտանգումներով և այլ վայրագություններով։ Բռնության մի քանի օրերի ընթացքում հայեր սպանվեցին, հարյուրավորները ենթարկվեցին դաժան ծեծի և խոշտանգումների, հազարավորները՝ բռնի տեղահանվեցին։

Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը Panorama.am-ի հետ զրույցում վստահություն հայտնեց՝ Սումգայիթում հայերի ցեղասպանությունը մանրամասն նախագծված ու նախապատրաստված ցեղասպանական գործողություն է, որը մշակվել է  Ադրբեջանի իշխանությունների կողմից։

«Նախապես կազմվել է Սումգայիթում բնակվող հայերի ցանկերը, նրանց բնակվելու հասցեները՝ բնակարանների համարներով,  թաղամասերը, բազմաբնակարան շենքերը,  անուն-ազգանունները։ Նախապես տեղյակ են եղել բնակարանների կառուցվածքից։  Սրանք տեղեկատվություններ ենք, որոնք պահպանվում են միայն պետական հիմնարկներում։ Այս ամենը ևս մեկ անգամ խոսում է  այն մասին, որ սա պետականորեն ծրագրված քաղաքականություն էր և այս ամենը ևս մեկ անգամ հերքում է  Ադրբեջանի այն կեղծ թեզը, թե իբր Սումգայիթում ոչ թե ցեղասպանություն է եղել,  այլ խուլիգանական արարք, որը իրականությանը չի համապատասխանում։

Ծրագրված քաղաքականության ևս մեկ խոսուն օրինակ. Սումգայիթի ցեղասպան գործողություններից առաջ անջատել էին մեր բոլոր հայրենակիցների տների հեռախոսները, որպեսզի չկարողանային կապ հաստատել ու տեղյակ պահել Ադրբեջանի այլ վայրերում ապրող իրենց հարազատներին, ընդհանրապես կապի որևէ միջոց չունենային»,- ասաց Ավանեսովը։ 

Նա նշեց, որ Սումգայիթի ցեղասպանության ականատեսների հետ բազմաթիվ հանդիպումներ ու հարցազրույցներ է ունեցել. «Նրանք հայտնել են, որ հրահանգ էր եղել հաշվառել Սումգայիթում ինչքան բեռնատար մեքենաներ կան։ Մեր հայրենակցիներից էլ կային իրավապահ համակարգում աշխատողներ։ Բնականաբար, այդ հաշվառումներն արվել են հենց իրավապահ համակարգի միջոցով։ Հետաքրքիրն այն է, որ այն մարդիկ, ովքեր ներգրաված են եղել բեռնատարների ցուցակագրման գործընթացի մեջ,  փետրվարի սկզբին տարբեր պատրվակներով հեռացրել էին աշխատանքից»։

Հ. Ավանեսովի ներկայացմամբ, Ադրբեջանի կողմից Սումգայիթի հայերի նկատմամբ ցեղասպանական գործողություններն իրականացվել են ամենադաժան ձևով՝ առանց խնայելու կանանց, երեխաներին, ծերերին. «Մարդկանց ողջ-ողջ այրում էին հենց բնակարաններում, պատշգամբներից դուրս էին շպրտում։

Սումգայիթում այն բոլոր դաժանություններն են արվել, որոնք իրականացվել են 1915 թվականին Արևմտյան Հայաստանում։ Նույն ցեղասպան ձեռագիրը։

Իմ ծնողները նույնպես ականատես են եղել Սումգայիթում ցեղասպանությանը, պատմել են, թե ինչ դաժանություններ են իրականացվել հայերիս հանդեպ»։

Ադրբեջանագետը կարևոր է համարում այս փաստի ընդգծումը, որը ցույց է տալիս, որ թուրքերի նույն ձեռագիրն է ու գործ ունեն ցեղասպան քաղաքականւթյան շարունակության հետ։ 

Ցեղասպանական գործողություններից ընդամենը երեք օր անց են ԽՍՀՄ զորքերը մտել Սումգայիթ՝ կանխելու այդ գործողությունները։

«Միայն այդ ժամանակահատվածում մեր հայրենակիցները կարողացան դուրս գալ քաղաքից, չնայած այդ զորքերի առկայությունն էլ չէր խանգարում ադրբեջանցիներն իրականացնել իրենց հանցավոր գործողությունները»,- ասաց Հ.Ավանեսովը։

Սումգայիթում իրականացված ցեղասպանությունից հետո հրապարակվել են զոհերի թիվը՝ 26 կամ 27։ Նա համոզված է, որ այս թիվն իրականության հետ որևէ աղերս չունի։

«Մարիամ Ավագյանի հետ ուսումնաիրություն ենք իրականացրել  Սումգայիթում այդ օրերի ընթացքում մեր զոհերի քանակի վերաբերյալ ու հրապարակել երեք լեզվով։ Ականատեսների վկայությունները, տարբեր աղբյուրներ, փաստեր, նյութեր համադրելով և ուսումնասիրելով՝ եկել ենք այն եզրակացության, որ խոսքը մոտավորապես 3000 զոհի մասին է։ Սա ևս մոտավոր թիվ  է։
Այդ հետազոտության շրջանակներում հանդիպել ենք բազմաթիվ ականատեսների հետ։ Մեր զրուցակիցները տարակուսում էին, թե ինչպես կարել է 27 զոհի մասին խոսք լինել։ Այդ օրերին Սումգայիթի կենտրոնական փողոցներում մեծ թվով բեռնատարների շարժ են նկատել, մինչդեռ նախկինում նման ակտիվություն չի եղել։ Այս վկայություններից ակնհայտ է դառնում, թե ինչի էին հավաքագրել տեղեկություններ բեռնատարների քանակի մասին։

Մեր ուսումնասիրությունը նաև վեր է հանել ադրբեջանական հերթական կեղծարարությունը. այդ ընթացքում, իբր, կտրուկ աճել էին սրտանոթային ու տարբեր այլ հիվանդություններից մահերի թիվը, մինչդեռ մահվան վկայականներում նշելով մահվան պատճառը՝ հիվանդությունն է, փորձել են քողարկել Սումգայիթում ցեղասպանության զոհերի թվաքանակը»,- ասաց ադրբեջանագետը։

Նա նաև հիշեցրեց, որ մինչ Սումգայիթի ցեասպանությունը, 1988 փետրվարի 22-ին ադրբեջանական  զինված ամբոխն Ակնայից փորձել է անցնել Ասկերան, այնուհետև Ստեփանակերտ, ըստ երևույթին, այն, ինչ նախատեսել էին իրականացնել Սումգայիթում, նաև այդ քաղաքներում անել։ Սակայն Ասկերանի մատույցներում ստանալով արժանի դիմադրություն և պատասխան, բնականաբար, ստիպված են լինում հետ վերադառնալ։

«Այս ամենը ծրագրված է եղել Ադրբեջանի ղեկավարության կողմից. նման գործողություններն առանց ադրբեջանական ղեկավարության կողմից պլանավորելու՝ հնարավոր չէր իրականացնել»,-ասաց նա։

Հովիկ Ավանեսովը հայտարարեց, որ այդ ցեղասպան քաղաքականությունն իրականացողները ոչ միայն չպատժվեցին, առ այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում Արդրբեջանի տարբեր պետական համակարգերում։

«Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, մարդասպանությունը մինչ օր էլ Ադրբեջանի պետական քաղաքականության առանցքում է, դրա վառ ապացույցը Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, այն բոլոր պատերազմական հանցագործությունները, որոնց ականատես եղանք Արցախի դեմ սանձազերծած պատերազմների ընթացքում, որոնք հետևանք են Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և այլ բնակավայերում իրականացված ցեղասպանության անպատժելիության։

Այդ անպատժելիությունը կանաչ լույս է վառում նոր ցեղասպան քաղաքականության համար։

Դրա վառ ապացույցը 2023 թվականի սեպտեմբերը, երբ վերսկսվեց պատերազմն Արցախի Հանրապետության դեմ, որը վերածվեց նաև էթնիկական զտումների ու ցեղասպանության։ Մինչ այդ Արցախի  շրջափակումը։ Այս ամենը այդ ցեղասպան քաղաքականության շարունակությունն է»,- ասաց Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։

 

Սումգայիթյան ջարդեր Հովիկ Ավանեսով Ադրբեջան Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին