f

Անկախ

Ալեն Դելոնի տնից մեծ քանակությամբ զենք են առգրավել


Ֆրանսիայի ժանդարմները ավելի քան 50 հրազեն են առգրավել 88-ամյա դերասան Ալեն Դելոնի տնից, հնարավոր է, նրա առողջական վիճակի պատճառով: Այդ մասին հաղորդում է Le Parisien թերթը։

«Անցած շաբաթվա վերջին ժանդարմները հիսունից ավելի հրաձգային զենք են առգրավել Ալեն Դելոնի տնից», – գրում է թերթը։

Նշվում է, որ Դելոնը թույլտվություններ ունի իրեն պատկանող զենքի համար, սակայն այն առգրավվել է՝ դատարանի որոշման համաձայն։ Դելոնին խնամող Հիրոմի Ռոլենի փաստաբանը հրատարակությանը հայտնել է՝ Ռոլենը մտահոգված է, որ Դելոնը բուժում չի ստանում, դրա հետ մեկտեղ նրա տանը շատ զենք կա։

Դելոնի առողջական վիճակը վերջին ժամանակներս վեճերի առարկա է դարձել նրա ընտանիքի անդամների և մերձավորների շրջանում։ Հաղորդվել է, որ դատախազությունը նախաքննություն է սկսել, երբ դերասանի կրտսեր որդին` Ալեն Ֆաբիեն, գանգատ է ներկայացրել իր քրոջ՝ Անուշկայի նկատմամբ, որն, իբր, չարաշահել է հոր անտեղյակությունն ու թուլությունը։ Դելոնին խնամող Հիրոմի Ռոլենն իր հերթին նամակ է գրել դատախազություն, որում նրա զավակներին մեղադրել է ֆրանսիացի կինոաստղի «կանխամտածված սպանության փորձի» մեջ։

 

Աշխարհում Եվրոպա Ֆրանսիա

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին