f

Անկախ

Միշտ ձեր կողքին կլինենք՝ ձևավորելու և ստանալու խաղաղության պայմանագիր Ադրբեջանից. Հունաստանի վարչապետ


Մեծ ուրախությամբ հյուրընկալում ենք Աթենքում բարեկամ Հայաստանի վարչապետին. Այդ այցը կարևոր քայլ է, որն էլ ավելի է  ամրապնդում Հայաստանի և Հունաստանի գերազանց հարաբերությունները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 27-ին, Աթենքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում նշեց Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

Նա իր ելույթում, մասնավորապես, նշեց. «Սրանք հարաբերություններ են, որ գալիս են դարերի խորքից, բայց կարող են էլ ավելի արդյունավետ լինել մեր առջև ծառացած նոր ընդհանուր մարտահրավերների դեպքում: Հատկապես այս պահին, երբ Հայաստանը ԵՄ աջակցությամբ ձևավորում է հստակ ու թափանցիկ ինստիտուտներ, որոնք թույլ կտան ներդրումներ ներգրավել: Մենք հնարավորություն կունենանք քննարկելու նաև մեր երկկողմ համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վերականգնվող էներգետիկան, ժամանակից տեխնոլոգիաները: Այս համագործակցությունն էլ ավելի խորանում ու զարգանում է: Այդ տրամաբանության մեջ ստորագրվել է հուշագիր Enterprise Greece-ի և Enterprise Armenia-ի միջև: Մենք աջակցում ենք նաև  պաշտպանական ոլորտում համագործակցությունը՝ հատուկ պայմանագիր կնքելով 2023-ի դեկտեմբերին: Մենք պարոն վարչապետի հետ քննարկում ենք, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել մեր առևտրատնտեսական հարաբերությունները»:

Միցոտակիսը նշեց, որ ՀՀ վարչապետի հետ քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները. «Այստեղ մեր մոտեցումները ընդհանուր են, մենք հստակ դեմ ենք ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառմանը: Մենք նվիրված ենք յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգնքի սկզբունքներին: Մենք հավատում ենք, որ տարաձայնությունները պետք է կարգավորվեն միայն խաղաղ ճանապարհով: Իսկ Հայաստանը 2023-ից մեզնից բոլորից ավելի լավ է հասկանում խաղաղության գինը:

Այն որոշումները, որոնք դուք պետք է ստանձնեք, սիրելի Նիկոլ, կձևավորեն փաստացի երկրի ապագան գալիս տարիների համար: Չափազանց հետաքրքրությամբ լսեցի ձեր մոտեցումները, թե ինչպես եք դուք տեսնում քայլերի իրականացումը նոր ձևավորվող ռազմավարական միջավայրում:

Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու նաև ԼՂ 100 հազարից ավելի մարդկանց կայնքը հեշտացնել;ու ձևաչափը: Հունաստանը դիվանագիտության տեսանկյունից միշտ ձեր կողքին կլինի ձևավորելու և ստանալու խաղաղության պայմանագիր Ադրբեջանից:

Միայն կայուն պայմանագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է բացել Հարավային Կովկասում ավելի լավ ապագայի ճանապարհը: Այդ պատճառով նաև Հունաստանը սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը դուք մեզ ներկայացրեցինք: Դա թույլ կտա, որ տարածաշրջանը բախումների թատերաբեմից վերածվի առևտրական հանգույցի՝ կապելով Պարսից ծոցի երկրները Միջերկրական ծովի երկրների հետ: Միայն ընդհանուր բարգավաճումը կարող է լռեցնել զենքը, միայն ժողովուրդների առաջընթացը կարող է զսպել բռնատիրական առաջնորդների ծրագրերը:

Քննարկեցինք նաև Հայաստանուևմ արձանագրվող բարեփոխումները, որոնք ցույց են տալիս Հայաստանի նվիրվածությունը դեպի Արևմուտք: Հունաստանը, որպես ԵՄ երկիր պատրաստ է իր գիտելիքներով, փորձով, ունակություններով ձևովորելու նոր, լիբերալ ժողովրդավարություն»:

Իր խոսքի վերջում Հունաստանի նախագահը շնորհակալություն հայտնեց նաև Հունաստանում հայկական համայնքին, որը կապող օղակ է երկու երկրների միջև:

 

Աշխարհում Հունաստան Հայաստան

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին