Ինչպես հայտնի է, ընդմիջում է եղել խաղաղության պայմանագրի բանակցություններում, բայց տեքստի վրա աշխատանքը շարունակվել է։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի հանդիպումը, որից հետո ընդունվել է որոշում գործընթացի վերսկսման մասին։ Առաջիկա օրերին նախատեսվում է բանակցությունների անցկացում հայկական պատվիրակության հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ»,- ասել է նախարարը։