f

Անկախ

Մշակաբույսերում հայտնաբերվել են պեստիցիդների մնացորդային նյութերի թույլատրելի չափը գերազանցման դեպքեր


Գյուղատնտեսության զարգացման, առողջ և անվտանգ բերք ստանալու կարևոր նախապայմաններից մեկը բույսերի պաշտպանության միջոցառումների պատշաճ կատարումն է, ինչը ենթադրում է նաև պեստիցիդների օգտագործում։ Սակայն բարձր կենսաբանական արդյունավետություն ունեցող բարձրորակ պեստիցիդի առկայությունը դեռ բավարար չէ ցանկալի արդյունք ստանալու համար։

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից բուսական ծագման մթերքներում պեստիցիդների մնացորդային նյութերի մոնիթորինգային ծրագրի շրջանակներում իրականացված լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությունում աճեցված մշակաբույսերում հայտնաբերվել են պեստիցիդների մնացորդային նյութերի սահմանային թույլատրելի քանակության գերազանցման դեպքեր:

Այսպես՝ 2019 թվականին 13 մշակաբույսերի հետազոտությունները ցույց են տվել, որ պեստիցիդների 10 տեսակի ազդող նյութերի քանակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի չափաբաժինը խնձորի, դեղձի, ծիրանի, խաղողի, կեռասի, սալորի, ծիրանի, լոլիկի, վարունգի, տաքդեղի, սմբուկի, ձմերուկի, կարտոֆիլի, սեխի, ոլոռի և լոբու նմուշներում։

Առավել խնդրահարույց է եղել խաղողը, որի նմուշներում, ազդող նյութերի պարունակության նկատմամբ փորձաքննությունների արդյունքում, արձանագրվել է շեղման 24 դեպք: Մյուսը խնձորն է, որի նմուշներում արձանագրվել է շեղման 15 դեպք, ինչպես նաև սալորը, որի բոլոր նմուշներում արձանագրվել են շեղումներ թիրախային բոլոր ցուցանիշներից:

2021 թվականի 14 մշակաբույսի ուսումնասիրություններով՝ պեստիցիդների արդեն 34 ազդող նյութի ավելցուկ է հայտնաբերվել: Սա ֆերմերների և հողօգտագործողների կողմից վարվող ոչ ճիշտ գյուղատնտեսության արդյունք է։

Մնացորդային նյութերի գերազանցումից խուսափելու համար խիստ կարևոր է պեստիցիդների ճիշտ, տեղին, ժամանակին և սահմանված քանակով օգտագործումը, ինչպես նաև՝ դրանց սպասման ժամկետների պահպանումը։ Այդ պայմանները հստակ սահմանվում են տվյալ պեստիցիդի մակնշմամբ և ուղեկցող հրահանգներով:

Հողօգտագործողները պետք է հստակ որոշեն բույսերի վնասակար օրգանիզմի տեսակը, զարգացման փուլը, դրանով վարակվածության աստիճանը, պեստիցիդի ընտրությունը կատարեն ժամանակին և ճիշտ չափաքանակով, օգտագործեն համապատասխան եղանակային պայմաններում։ Նշված անհրաժեշտ գործողություններից որևէ մեկը ոչ պատշաճ կամ սխալ կատարելու դեպքում պեստիցիդի արդյունավերտությունը խիստ ընկնում է՝ ընդհուպ մինչև զրոյական արդյունք։

Տեսչական մարմնի բուսանաիտարիայի ոլորտի մասնագետները պատրաստ են տրամադրել խորհրդատվություն և այլ մասնագիտական աջակցություն, ուստի հորդորում ենք, հարցերի առաջացման դեպքում դիմել ՍԱՏՄ համապատասխան մարզային կենտրոն կամ  զանգահարել թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով:

Անհրաժեշտ է գիտակցել, որ պեստիցիդների սխալ կիրառման դեպքում բուսական ծագման սննդամթերքում մնացորդային նյութերի քանակները կարող են գերազանցել թույլատրելի շեմը՝ այն դարձնելով մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր։

Հայաստան ՍԱՏՄ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին