Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը, հավաքելով 15.100 միավոր, երկրորդ անգամ անընդմեջ դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող:
Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որը կայացաել էր Եգիպտոսում, Արթուր Դավթյանը դարձել էր ոսկե, իսկ Վահագն Դավթյանը` արծաթե մեդալակիր: