f

Անկախ

«Հայաստանը կհայտնվի լիակատար շրջափակման մեջ, հայերը պետք է հիշեն 1920 թվականի դասերը». Նիկոլայ Պլատոշկին


Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այդ մասին France 24-ի հետ հարցազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ չի կատարվել: ՌԴ ԱԳՆ Հայաստանի բաժնի նախկին ղեկավար Նիկոլայ Պլատոշկինը համարում է, որ Հայաստանի համար վտանգավոր է գժտվել Ռուսաստանի և Իրանի հետ, քանի որ Արևմուտքը ամեն պահի կարող է դավաճանել իրեն:

Մինչ այս Երևանը քանիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին Հայաստանի առջև իր պարտավորությունները չկատարելու համար: 2022 թ. Փաշինյանը չստորագրեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի համատեղ հռչակագիրը:

2023 թ. վարչապետը հայտարարեց, որ կազմակերպությունը չի արձագանքում Երևանի՝ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու խնդրանքին: 2023 թ. երկիրը չի մասնակցել երկու զորավարժությունների ՀԱՊԿ-ի շրջանակներում և նոյեմբերին՝ Մինսկի գագաթնաժողովին:

Հունվարին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեղադրեց ՀԱՊԿ-ին 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի վրա «լայնածավալ հարձակմանը համարժեք արձագանքի» բացակայության համար: Իսկ փետրվարին The Daily Telegraph թերթի հետ հարցազրույցում Փաշինյանը հնարավոր համարեց, որ Հայաստանը վերանայի իր անդամությունը ՀԱՊԿ-ին:

Հայկական Factor պարբերականի տեղեկատվության համաձայն՝ ռուսական սահմանապահները շուտով հանվելու են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից: Այժմ նրանք այնտեղ են գտնվում այն համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է Հայաստանի անվտանգության ծառայության և Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության միջև: Միաժամանակ Փաշինյանը վստահեցնում է, որ  Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի փակման հարց օրակարգում չկա:

Նշանակո՞ւմ է այս ամենը, որ Հայաստանը վերջնականապես շրջվում է Ռուսաստանից և Արևմուտքի ուղի է բռնում:

Այդ հարցը քննարկել ենք դիվանագետ և քաղաքական գործիչ, ՌԴ ԱԳՆ Հայաստանի բաժնի նախկին ղեկավար Նիկոլայ Պլատոշկինի հետ:

- Դուք միշտ պաշտպանել եք Հայաստանի ղեկավարությանը: Բայց ստացվում է, որ ճի՞շտ էին նրանք, ովքեր վաղուց ի վեր ասում էին, որ Փաշինյանի նպատակը Հայաստանը Ռուսաստանից կտրելը և Արևմուտքի վերակողմնորոշումն է:

- Մի՞թե մինչև 2020 թ. պատերազմը՝ Փաշինյանի կառավարման երկու տարիներին 2018-ից մինչև 2020-ը, նա գնում էր ինչ-որ կերպ Արևմուտք: Ես չեմ տեսել այն ժամանակ նման հայտարարություններ և գործողություններ: Ավելին՝ ուժային հատվածում նա նշանակում էր մարդկանց, որոնք միշտ հանդես են եկել Ռուսաստանի հետ գործընկերության օգտին: Ամեն ինչ փոխվեց, երբ մենք (ինչպես նա է համարում) չօգնեցինք Հայաստանին, որ պահի Ղարաբաղը: Սա մեկ:

Երկրորդ:1948 թվականին Ստալինին դուր չեկան Տիտոյի որոշ արտահայտություններ: Դրա հետևանքով մենք գժտվեցինք Հարավսլավիայի հետ, և Տիտոն հեռացավ Արևմուտք: Հետո մենք ստիպված եղանք շատ ջանքեր թափել, որպեսզի նրան չեզոք դիրքերի բերեինք, կտրեինք Արևմուտքից: Դա հաջողվեց, բայց մեզ մոտ նա այդպես էլ չվերադարձավ:

- Այսինքն՝ Ռուսաստանն ի՞նքն է սխալներ թույլ տվել Հայաստանի նկատմամբ:

- Այն, որ Ռուսաստանի Դաշնությունը սխալներ է թույլ տվել՝ չօգնելով Հայաստանին ղարաբաղյան հակամարտությունում, փաստ է: Բայց Փաշինյանի արձագանքը, իմ կարծիքով, բացարձակապես ճիշտ չէ: Իսկ և իսկ «назло бабушке отморожу уши» [«Ինադ արեց էլերին, քամակը տվեց գելերին» - թրգմ.]  ասացվածքի պես: Նա ասում է՝ Ռուսաստանն իր պարտավորությունները չի կատարել, չգնա՞մ Արևմուտք: Հարցը շատ պարզ է՝ իսկ Արևմուտքը դրանք կկատարի՞, եթե պետք լինի:

Եղբայրական հայ ժողովուրդը պետք է հիշի իր պատմությունը: Երբ 1920 թվականին ԱՄՆ նախագահ Վիլսոնը ասաց հայերին, թե «գործ չունեք բոլշևիկների հետ, մենք ձեզ կօգնենք, Հայաստանը ծովից ծով կդարձնենք՝ Սև ծովից մինչև Միջերկրական», Հայաստանը նրան հավատաց: Սկսված հայ-թուրքական պատերազմի հետևանքով Հայաստանից կարող էր ոչինչ չմնալ, եթե 11-րդ Կամիր բանկը չլիներ:

Երբ հայկական կառավարությունը թուրքերի հարձակման ժամանակ խնդրեց Վիլսոնին կատարել իր պարտավորությունները, նա պատասխանեց, որ ուղղակի ժամանակ չունի Հայաստանով զբաղվելու համար:

Հիմա տեսեք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում: Արևմուտքն ասում էր՝ ձեզ տեսնեմ, խփեք ռուսներին, մենք ձեզ ամեն ինչ կտանք: Սկզբում իրոք տալիս էին, իսկ երբ պարզվեց, որ հաջողություններ չկան, սառեցին: Հիմա նրանք թքած ունեն: Հիմա ուկրաինական ղեկավարությունն ասում է. «Իսկ ո՞ւր է խոստացած զինամթերքը»: Իսկ նրանց պատասխանում են. «Մենք Մեքսիկայի հետ սահմանի խնդիր ունենք, այն շատ ավելի կարևոր է»:

Ի՞նչ եզրակացություն պետք է անի հայկական ղեկավարությունը: Այո, Ռուսաստանը սխալներ է արել, բայց արձագանքը միանգամայն ուրիշ պետք է լինի: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ Երևանը պետք է ամրապնդի հարաբերությունները Ռուսաստանի ու Իրանի հետ: Իրանն այժմ միակ բարեկամական պետությունն է, որը սահմանակից է Հայաստանին: Նա հակաամրիկյան քաղաքականություն է վարում:

Իսկ այսպես Փաշինյանը կարող է խոսքով բարեկամանալ Արևմուտքի հետ, այդ պատճառով գժտվել Իրանի հետ, և Հայաստանը կհայտնվի լիակատար շրջափակման մեջ: Իսկ ինչո՞վ օգնեց Արևմուտքը Հայաստանին անցած ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Չէ՞ որ Ադրբեջանին աջակցում էր ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան: Բավական էր մեկ-երկու սուլոց Վաշինգտոնից, որպեսզի նրանք ամեն ինչ դադարեցնեին: Բայց ԱՄՆ-ն ոչ մի կերպ  Թուրքիայի սանձը չքաշեց:

- Իսկ Ռուսաստանը շա՞տ բան կկորցնի Հայաստանի հեռանալու դեպքում:

- Ռուսաստանը նույնպես պետք է եզրակացություններ անի այդ իրավիճակից: Դաշնակիցներին չի կարելի չխնայել: Մեր լիբերալները կարող են ասել. «Մեր ինչի՞ն է պետք բազան Հայաստանում»: Ինձ ասել են նման բան, երբ աշխատում էի ԱԳՆ-ում: Մեջբերում եմ մի բարձրաստիճան չինովնիկի խոսքը. «Սառը պատերազմն ավարտվել է, հերիք է կռիվ-կռիվ խաղանք»: Նույնիսկ մի ժամանակ Հայաստանն էր վճարում մեր զինվորներին ու սպաներին: Որովհետև մեզանում շատերը կասկածում էին՝ պետք է, թե ոչ մեզ այդ բազան: Մինչդեռ պետք է: Եվ ոչ միայն Հայաստանին, այլև ամենից առաջ մեզ:

Այնտեղ ՀՕՊ համակարգ է գտնվում, հարավից Ռուսաստանի վրա հրթիռային հարձակման վաղ զգուշացման կայաններ, ինչը կարող է տեղի ունենալ: Եկեք չմոռանանք, որ Թուրքիայում, որը մեր քարոզիչների կարծիքով, քիչ է մնում ԱՊՀ մտնի (լսել եմ այդ զառանցանքը հեռուստացույցով), նրա Ինջիրլիկ բազայում ամերիկյան միջուկային զենք է գտնվում: Ինչպես նաև ԱՄՆ-ի ԶՕՈՒ ինքնաթիռներ, որոնք կարող են հասնել Սոչի, Կրասնոդար և այլուր: Ո՞վ դրանց կկանխի հարկ եղած դեպքում: Իհարկե մեր բազան Հայաստանում:

Հետևաբար ես ամաչում եմ այդ զառանցանքը լսելիս, թե « մեր ինչին է պետք Հայաստանը, մեր ինչին է պետք սա կամ նա»: Իսկ երբ բանը հասնում է գործին, սկսում են ճչալ. «Իսկ ո՞ւր են դաշնակիցները: Ո՞ւր են կորել»: Յուրաքանչյուր դաշինք նշանակում է պարտավորությունների փոխադարձ կատարում: Եվ մենք 1997 թվականից ստորագրված պայմանագիր ունենք Հայաստանի հետ բարեկամության, համագործակցության և, ուշադրություն, փոխադարձ օգնության մասին: Եվ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր արժանապատիվ պետություն պետք է կատարի իր պայմանագրային պարտավորությունները:

Մարինա Պերևոզկինա

Աղբյուրը՝ Московский комсомолец

 

Աշխարհում Հայաստան Ռուսաստան ՀԱՊԿ

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին