f

Անկախ

Մեկ շիշ ձեթ եւ քաղցրավենիք գողացած կնոջը՝ ազատազրկում՝ 4 տարի 3 ամիս ժամկետով. Aravot.am


54-ամյա Գայանե Ղ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերուհու պայուսակից նախապես վերցնելով նրա բնակարանի մուտքի դռան բանալին, 2023 թվականի հունվարի 28-ին բացել է դուռը եւ ապօրինի մուտք գործել բնակարան, գողացել է 1.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ շիշ ձեթ, որից հետո փակելով դուռը՝ հեռացել է: Երկրորդ դրվագով էլ փետրվարի 21-ին նույն ընկերուհու գրպանից վերցնելով տան բանալին, մտել է նրա բնակարան, հափշտակել մոտ 40 000 դրամի քաղցրավենիք, ապա փակելով բնակարանի դուռը՝ հեռացել է:

Ինչպես գրում է Aravot.am-ը, ըստ նախաքննությունն իրականացրած մարմնի, Գայանե Ղ-ին կ մեղսագրվել է հանցանքի կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը, եւ կիրառվել էր 500 000-ի չափով գրավ: Դատարանը հաշվի առնելով «արարքի հանրային վտանգավորության բնույթը» դեկտեմբերի 5-ի դատավճռով, որպես վերջնական պատիժ նշանակել է 4 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկումը։ Դատարանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ Գայանե Ղ-ի նկատմամբ նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել է փորձաշրջան 4 տարի ժամկետով։ Ուշագրավ մի հանգամանք. «Դատարանն իր համաձայնությունն է հայտնել պաշտպանի այն դիրքորոշմանը, որ չի կարող ուշադրության չարժանանալ այն հանգամանքը, որ մեղադրյալը երկու անգամ էլ տուժողների բնակարանից գողացել է սնունդ՝ մեկ շիշ ձեթ եւ քաղցրավենիք»։ Դատարանն արձանագրել է, որ մեղադրյալը կյանքի սոցիալական ծանր պայմաններով պայմանավորված է դիմել հանցավոր գործողության կատարման՝ տուժողների բնակարանից գողանալով սնունդ, որի արդյունքում պատճառված վնասը պատրաստակամ է եղել փոխհատուցել։ Նշվել է, որ կինն ունի մի շարք հիվանդություններ, որոնք նրւան զրկել են աշխատանքի հնարավորությունից: Մեղադրող Խաչատրյանը դիմել է քրեական վերաքննիչ դատարան, պահանջելով բեկանել եւ փոփոխել Երեւան քաղաքի քրեական դատարանի (Աջափնյակ նստավայր) դատավճիռը պատժի մասով, պատիժ նշանակել ազատազրկում՝ 4 տարի 3 ամիս ժամկետով: Քրեական վերաքննիչ դատարանում նախագահող դատավորն է Լուսինե Ալավերդյանը, բողոքի քննությունը նշանակվել է փետրվարի 27-ին:

գողություն

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին