f

Անկախ

«Փաստ». Ի՞նչ կապ ունի քաղաքապետարանի պաշտոնյան «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան շուրջ աղմուկի հետ


«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան աշխատանքի պարալիզացման, հիվանդանոցի աշխատակիցների՝ իրենց աշխատավարձերը չստանալու և այլ խնդիրների մասին:

Նշենք, որ ծննդատունը 2020 թ.-ին Երևանի ավագանու որոշմամբ հավատարմագրային կառավարման է տրվել «ԴԵ ՎԻ ՍԱՆ» ՍՊԸ-ին: Այժմ բարձրաձայնվում է հիվանդանոցում առկա բազմաթիվ խնդիրների մասին: Այս խնդիրների հետ կապված «Փաստը» ստացել է նամակ, որտեղ շոշափվում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանի անունը, որը, ըստ նամակագիրների, «լծված է ծննդատունը պարալիզացնելու և հիվանդանոցին տիրանալու գործին»:

«Փաստը» մեկնաբանության համար դիմեց Դավիթ Կարապետյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը, ինչու է իր անունը շրջանառվում: «Ասեմ, թե ինչու է իմ անունը շոշափվում, որովհետև կանգնած եմ պետության և համայնքի կողքին, պաշտպանում եմ հանրային շահը: Բնականաբար, մարդիկ, որոնք ունեն բիզնես շահեր և կորցնում են իրենց ունեցվածքի ինչ-որ մի հատվածը, պետք է դուրս գան իմ դեմ»,-ասաց Կարապետյանը:

Այնուամենայնիվ, ի՞նչ խնդիր կա՝ կապված «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան հետ: «Խնդիր իրականում կա, և այն իրավական դաշտում է: Պարտավորությունները չկատարելու հիմքով կնքված պայմանագիրը ենթակա է միակողմանի խզման, այս պահին դա վիճարկվում է դատարանում: Դատարանում պրոցեսն ուշանում է, հիմա իրավական այլ լուծում ենք փնտրում, որովհետև խաթարվում են մարդկանց իրավունքները՝ աշխատավարձերի չվճարման մասով, ինչպես նաև չի պահպանվում հանրային շահը, այսինքն՝ հղիները, որոնք ուզում են այդ հիվանդանոցում ծննդաբերել կամ բուժում ստանալ, չեն կարողանում իրականացնել պետության կողմից երաշխավորված բուժումը: Դա հարվածում է հանրային շահին: Ես հանրային շահի կողմնակիցն եմ: Որպես պետական պաշտոնյա՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բժշկական հիմնարկների կազմակերպիչ և առողջապահության վարչության պետ, պարտավոր եմ նաև դա անել»,-եզրափակում է Դավիթ Կարապետյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Երևանի քաղաքապետարան Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն Հայաստան

Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Ավելին
Ավելին