f

Անկախ

«Ժողովուրդ». Բոլորը մեղավոր են, բացի նախարարից


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս անգամ էլ էր անտեղյակ կամ անտեղյակ ձեւացավ լրագրողների մոտ։ Կառավարության նիստից հետո, երբ նրան հարցրել են Առողջապահական տեսչական մարմնի բժշկական օգնության եւ սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանի կալանավորման դեպքից, Ավանեսյանը շտապել է հայտարարել. «Ճիշտն ասած, այս պահին ոչինչ չունեմ ասելու: Ես տեղյակ չեմ, որ Քրիստինա Աբրահամյանին կաշառք տվող կինը վերջերս ձեռք է բերել ֆիզիոթերապիայի ինստիտուտը»։

Հայտարարել է ու հեռացել լրագրողներից։ Մինչդեռ, առողջապահության նախարարը պետք է արդեն տեղեկացված լիներ դեպքի մանրամասներից, դեռ ավելին՝ ֆիզիոթերապիայի ինստիտուտի ճակատագրից։ Չենք բացառում, որ նա տեղյակ է, բայց լրագրողների մոտ չի ցանկացել անկեղծանալ։ Սա էլ է տարբերակ, որովհետեւ լրագրողները կարող է մի քանի հարց տային, ու հիմնավորվեր, որ Ավանեսյանը չի տիրապետում իր գլխավորած ոլորտին, իր թիկունքում ով ինչ ուզում, անում է, կամ, ընդհակառակը, նա հովանավորում է:

Առողջապահական համակարգում մի սկանդալ էլ կապված է 44-օրյա պատերազմից հետո 2-րդ ԴՆԹ սեկվենատորի ձեռք բերման գործընթացի հետ: Այս գործով եղավ ձերբակալություն, թեեւ բանը կալանքի չհասավ։ Բայց այս դեպքում էլ Անահիտ Ավանեսյանը եղել է առողջապահության փոխնախարար, ավելի ճիշտ՝ նախարարի առաջին տեղակալը, որի համակարգման ոլորտում են եղել նման հարցերը։ Ավանեսյանը կրկին լռում է։

Ու այս պատմություններին զուգահեռ, Ավանեսյանը շարունակում է պաշտոնավարել՝ ոլորտի ձախողումների ու բացթողումների մեղքը փորձելով այլոց վրա գցել, ինչպես եղավ փոխնախարար Արմեն Նազարյանի հետ, որին փետրվարի 23-ի որոշմամբ, ի վերջո, Նիկոլ Փաշինյանն ազատեց աշխատանքից, թեեւ վաղուց էին ասել՝ դիմում գրիր գնա։ Ավանեսյանը պաշտոնավարում է, որովհետեւ հասկացել է՝ պետք է Նիկոլ Փաշինյանին անվերապահ ենթարկվել, երբեք չհակառակվել, կուսակցական ու ոչ կուսակցական միջոցառումներին էլ որքան հնարավոր է շատ մասնակցել, աչքի ընկնել ակտիվ կոմերիտականի նման։

Դա է պատճառը, որ առողջապահական ոլորտը այս վիճակում է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Անահիտ Ավանեսյան ՀՀ Առողջապահության նախարարություն Հայաստան

«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ի զորակցություն Տավուշի մեր հայրենակիցների Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ
Երևանում բեռնատարը՝ «Միացիր կամ հանձնիր» գրություններով, փակել է Մյասնիկյան պողոտան
25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, ավանդներ, արժեթղթեր. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակվել
Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով ԱԺԲ- մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Դուխով հանձնի, հետդ ենք». Պաստառներ Երևանի տարբեր հատվածներում
Թբիլիսիում խորհրդարանի առջև բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև
Կարաչաեւո-Չերկեսիայում մեկ շաբաթում երկրորդ անգամ հարձակվել են ոստիկանների վրա. կան զոհեր
Լեգիտիմության ակնհայտ բացակայության պայմաններում իշխանությունը մտել է մի պրոցեսի մեջ, ինչը մեր երկիրը երկարաժամկետ առումով կախվածության մեջ է դնելու Ադրբեջանից. Աբրահամյան
Անկառավարելի իրավիճակ` փակ ճանապարհին. ոստիկանությունը անելանելի իրավիճակում է
Ավելին
Ավելին