f

Անկախ

Ռոման Բաղդասարյանին Եգիպտոսում սպանելու փորձի մասին տվյալները ճշտվում են. ՔԿ-ում վարույթ է հարուցվել երեւանյան դեպքի առնչությամբ


Բլոգեր Ռոման Բաղդասարյանը տուժող է ճանաչվել՝ իր նկատմամբ իբրև սպառնալիքների վերաբերյալ վարույթով։

Հիշեցնենք, որ Բաղդասարյանը հաղորդում է ներկայացրել՝ հայտարարելով, թե իբրև իրեն փորձել են սպանել Երևանում և Շարմ Էլ Շեյխում։ Նա հայտարարել էր, թե փետրվարի 16-ին Հովսեփ Էմին փողոցում, ավտոմեքենայում գտնվելու ընթացքում, երբ անհայտ անձը բացել է ավտոմեքենայի դուռը, մի քանի հարված հասցրել, ապա դանակով փորձել հարվածել նրան։

ՀՀ ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Ռոման Բաղդասարյանի ներկայացրած հաղորդման հիման վրա 2024թ․ փետրվարի 16-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի (Սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ռ․ Բաղդասարյանը ճանաչվել է տուժող։ «Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր արարքն առերևույթ կատարած անձին հայտնաբերելու, ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Այդ, ինչպես նաև քննությանը հետաքրքրող այլ տվյալներ ձեռք բերելու նպատակով Ոստիկանությանը տրվել է համապատասխան հանձնարարություն։

Նախաքննության շրջանակներում քննության առարկա են Բաղդասարյանի կողմից հաղորդմամբ նշված բոլոր, այդ թվում նաև Եգիպտոսում իր նկատմամբ առերևույթ ոտնձգության վերաբերյալ տվյալները»,- նշեցին ՔԿ-ից։

Ռոման Բաղդասարյան ՀՀ Քննչական կոմիտե մահափորձ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին