f

Անկախ

Հայ-ֆրանսիական հարաբերություններն արդեն բարձրացել են ինստիտուցիոնալ մակարդակի. Ֆրանսիայի ԱԺ պատվիրակությունն ԱԺ-ում էր


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 23-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամները` ղեկավար Վլադիմիր Վարդանյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ից:

«Տարիներ շարունակ հայ-ֆրանսիական հարաբերություններն ընկալվել են որպես առանձնաշնորհյալ, որում մեծ դեր է ունեցել նաեւ հայկական սփյուռքը Ֆրանսիայում: Այսօր կարող ենք արձանագրել, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն արդեն բարձրացել են ինստիտուցիոնալ մակարդակի` հիմնված փոխադարձ շահերի վրա»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը` ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում:

ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոյին` Եվրոպայի խորհրդարանում Հայաստանին աջակցելու համար, Ֆրանսիայի Սենատին` 2024 թվականի հունվարի 17-ին ընդունած բանաձեւի համար:

Անդրադառնալով Միսաք եւ Մելինե Մանուշյանների վերահուղարկավորման իրադարձությանը ֆրանսիական պանթեոնում` ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ` նա ընդգծել է, որ անսասան են երկու ժողովուրդների ջերմ բարեկամական հարաբերությունները:

ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության եւ պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանն իր յուրահատուկ տեղն ունի ֆրանսիական քաղաքական կյանքում: «Մեր հարաբերություններն առանձնահատուկ են: Մենք աջակցելու ենք Հայաստանին` դեպի խաղաղություն ճանապարհին»,- նշել է Նատալի Լուազոն:

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, աննախադեպ համարելով ՖՀ անվտանգության նախարարի գլխավորությամբ պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել է ՖՀ օրենսդիր եւ գործադիր մարմինների դերակատարությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման եւ հայանպաստ բանաձեւերի ու որոշումների կայացման գործում:

Անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Հայաստանում անհրաժեշտ կարիքները հոգալու ծրագրերին:

Հայաստան Ֆրանսիա Ազգային ժողով

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին