f

Անկախ

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է, թե ինչ վիճակում են Վայոց ձորի պատմության և մշակույթի հուշարձանները


ԿԳՄՍ նախարարության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի մի շարք հուշարձաններ՝ մշտադիտարկման և ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ առաջին կանգառը Եղեգնաձորի վիշապաքարի տարածքում էր, ապա «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում, որտեղ քննարկվել են եկեղեցու ջրահեռացման հարցերը՝ վերացնելու պատերի խոնավությունը: Արդեն այս տարածքում է նաև Սարավան գյուղից հայտնի խոյաձև տապանաքարը։ Նախորդ տարի տապանաքարը ստացել էր նորահայտ հուշարձանի կարգավիճակ, ավտոլվացման կետի բետոնե պատից տեղափոխվել Գլաձոր արգելոց։ Վնասված տապանաքարը կմաքրվի ու պատշաճ կպահպանվի։

Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի հետ քննարկվել են համայնքի միջոցներով Եղեգիս գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները կամ եկեղեցու ժամանակավոր թիթեղյա ծածկի կառուցումը՝ փլուզումներից խուսափելու համար. եկեղեցու տանիքը խիստ վթարային վիճակում է: Արտաբույնք համայնքում քննարկվել է համայնքի բարերարի միջոցներով տեղի՝ Երկրորդ աշխարհամարտի զոհերին նվիրված հուշարձանի տարածքի բարեկարգման հարցը:

Մեկ այլ բարերարի հետ տեղում քննարկվել է նոր հայտնաբերված եկեղեցու հետքերի պեղման, տարածքի հետագա բարեկարգման և պահպանության հնարավորությունը:

Հաջորդ այցը Շատիվանք վանական համալիր էր, որի վերականգնման ծրագիրը նախատեսվում է առաջիկա 4 տարիների ընթացքում: Տեղում հայտնի է դարձել, որ 2021 թ. կազմված վերականգնման նախագծից հետո մասնակի փլուզվել են վանքի պարսպի, աշտարակների և կից կառույցների պատերի հատվածներ: Արձանագրվել է, որ վերականգնման աշխատանքները հնարավոր կլինի սկսել միայն գիտանախագծային փաստաթղթերի լրամշակումից հետո:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին