f

Անկախ

Վարկի գումարները չեն հերիքել. 638 մլն դրամ հատկացվեց 5 մանկապարտեզ, 2 մարզադպրոց եւ 10 մարզահրապարակ կառուցելու համար


Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարությանը 2024-ի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարել վերաբաշխում 638,444.4 հազար դրամ գումարի չափով՝ գումարն ուղղելով մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծմանը և կառուցմանը:

Բացի այդ, նախագծով նախատեսվում է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցել թվով 23 դպրոցի և 11 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Կառավարության՝ «մինչև 2026թ․ 500 մանկապարտեզի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում արդեն ընտրվել է 450 հաստատություն, որոնցից 139–ում արդեն ավարտվել են շինարարական աշխատանքները։ Ընտրված մանկապարտեզներից 12-ի շինարարությունը նախատեսված է իրականացնել Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» վարկային ծրագրի շրջանակներում։ 

5 մանկապարտեզի մասով վարկային միջոցները չեն բավարարում և առաջացել է ֆինանսավորման խնդիր։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է եղել կառուցել նաև 2 մարզադպրոց, որի ֆինանսավորման համար նույնպես միջոցները չեն բավարարել։ Այսպիսով, նախագծով գումար է հատկացվում թվով 5 մանկապարտեզի, թվով 2 մարզադպրոցի, ինչպես նաև թվով 10 «Վորքաութ» տեսակի մարզահրապարակի նախագծման, կառուցման և վերակառուցման համար:

Մասնավորապես․

ԸՆԴԱՄԵՆԸ, որից՝

638,444.4

Մանկապարտեզներ

461,392.5

Նախագծում

26,398.6

Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի մանկապարտեզ

7,965.7

Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի մանկապարտեզ

6,768.9

Անի համայնքի Մարալիկ բնակավայրի մանկապարտեզ

11,664.0

Շինարարություն

433,858.6

Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրիմանկապարտեզ /կառուցում/

214,864.7

Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզ /վերակառուցում/

218,993.9

Մարզադպրոցներ

173,567.2

Նախագծում

8,198.9

Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մարզադպրոց

8,198.9

Շինարարություն

165,368.3

Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի մարզադպրոց

165,368.3

«Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ

4,620.0

Նախագծում

4,620.0

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փ. 18/5, Նադարյան փ. 3/4  և ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սայաթ-Նովա 1 շենքերի , թիվ 4 դպրոցի և թիվ 3 դպրոցի բակերում գտնվող տարածքներում  «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ

2,189.0

ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ս. Շահումյանի փ. թիվ 1 շենքի, Ջերմուկի կրթահամալիրի բակերում և ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մանուկյան փ. 1-ին նրբ. թիվ 2 և 3 շենքերի, Թումանյան փ. թիվ 18, Շահումյան փ. թիվ 15 և 19 շենքերի բակերում գտնվող տարածքներում  «Վորքաութ» տեսակի մարզահրապարակներ

2,431.0

Բացի այդ, ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ 163․1 մլն ՀՀ դրամի չափով դրամաշնորհ է հատկացվել ՀՏԶՀ-ին Ակնաշենի և Ուշիի մանկապարտեզների շինարարության մեկնարկման համար:

Նախագծով նաև նախատեսվում է ավելացնել թվով 7 դպրոցի կառուցման համար նախատեսված 1–ին եռամսյակի գումարները՝ հաշվի առնելով կնքված և կնքվող պայմանագրերով նախատեսված կանխավճարների չափերը։

Նշենք, որ թվով 34 հաստատության (23 դպրոցի և 11 կրթահամալիրի) համար պատվիրատու մարմին է սահմանվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, որոնցից 6–ը՝ Երևանում, 1–ը՝ Արագածոտնում, 5–ը՝ Գեղարքունիքում, 11–ը՝ Լոռիում, 9–ը՝ Կոտայքում, 2–ը՝ Տավուշում։ Այդ հաստատություններն են․

Երևան

Երևանի Գ.Գուրզանդյանի անվան թիվ 163 հիմնական դպրոց

Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց

Երևանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց

Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոց

Երևանի Վ. Դավթյանի անվան թիվ 37 հիմնական դպրոց

Երևանի թիվ 173 և թիվ 31 հիմնական դպրոցներ (վերակազմակերպվելու են նոր դպրոցի)

Արագածոտն

գ. Նոր Եդեսիայի Ն. Շնորհալու անվ. միջնակարգ դպրոց

Գեղարքունիք

գ. Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոց

գ. Թթուջուրի կրթահամալիր

գ. Մարտունու կրթահամալիր

գ. Շատվանի կրթահամալիր

գ. Մադինայի  կրթահամալիր

Լոռի

գ. Արևածագի Կ․Մելիքսեթյանանվանմիջնակարգդպրոց

գ. Աքորու միջնակարգ դպրոց

գ. Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոց

գ. Դսեղի Հ.Թումանյանի անվան միջնակարգ դպրոց

գ. Շիրակամուտի թիվ 1 միջնակարգ դպրոց

գ. Ճոճկանի միջնակարգ դպրոց

«ք. Վանաձորի Մ.Մաշտոցի անվան թիվ 15 հիմնական դպրոց» ՊՈԱԿ

գ. Հարթագյուղի կրթահամալիր

գ. Լեջանի կրթահամալիր

գ. Քարինջի կրթահամալիր

գ. Նորաշենի կրթահամալիր

Կոտայք

Զառ բնակավայրի միջնակարգ դպրոց

Գեղադիր բնակավայրի միջնակարգ դպրոց

Արագյուղ բնակավայրի միջնակարգ դպրոց

Մայակովսկի բնակավայրի միջնակարգ դպրոց

Կոտայք և Նոր Գյուղ բնակավայրերի միջնակարգ դպրոց

Արգել բնակավայրի միջնակարգ դպրոց

Գողթ բնակավայրի միջնակարգ դպրոց

Արամուս բնակավայրի միջնակարգ դպրոց

գ. Արտավազի կրթահամալիր

Տավուշ

գ. Լուսաձորի կրթահամալիր

գ. Ոսկևանի կրթահամալիր

Հայաստան ՀՀ Կառավարություն

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին