f

Անկախ

Ինչու է խոշոր մասնավոր ընկերությունների բաժնետոմսերի մի մասը հայտնվում կառավարության տնօրինության տակ


ՔՊ-ական պարտգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը չի մտաբերում պատմության մեջ մի դեպք, երբ կայացած մասնավոր ընկերությունը որոշի ինքնակամ սեփական բաժնետոմսերը նվիրել պետությանը։

Նշենք, որ նախ՝ կասկածելի գործարքի արդյունքում ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի մի մասը հայտնեց կառավարության տնօրինության տակ, ապա՝ «Լիդիան Արմենիա» ընկերության ու ՄՏՍ-ի։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Թունյանը նշել է, թե գիտի շատ օրինակներ, երբ պետությունը «փայ է կազմում» մասնավոր ընկերության կամ ամբողջութամբ դրա սեփականատեր է, հատկապես, երբ այդ ընկերությունները ստրատեգիական ոլորտներում են գործում։

«Ես՝ ինքս նման օրինակներ, երբ եղել է մասնավոր, հետո դարձել է պետական, կարող է փնտրեմ գտնեմ կամ չգտնեմ, բայց ամեն երկիր իր դինամիկան ունի, որ նայենք մեր պատմությունը, թե ոնց են ընկերությունները ի սկզբանե եղել պետական, հետո դարձել մասնավոր, հետո ոնց են դարձել մեկ այլ սեփականատիրոջը ու ոնց ենք հասել էս վիճակին՝ էդ առումով էլ կարող է մենք ունիկալ լինենք»,- նշել է Թունյանը՝ ավելացնելով, որ որևէ կրիմինալ, որ ընկերությունը՝ որպես բարի կամքի դրսևորում, որոշում է բաժնետոմսերի մի մասը զիջել պետությանը՝ չեմ տեսնում»։

Դիտարկմանը, թե կա տեսակետ, որ սա պետական ռեկետ է, նա ընդգծեց, որ սա որևէ դեպքում պետական ռեկետ չի, որովհետև ռեկետն այն է, երբ որևէ մեկը ստիպում է մարդուն դա անել։

Հարցին, թե արդյոք վստահ է, որ որևէ պարտադրանք կամ մասնավոր զրույց չի եղել՝ նա ասաց, որ խոսում է իր տեղեկությունների մասին։ «Իմ վստահությունը նաև հիմնված է իմ քաղաքական թիմի նկատմամբ վստահության վրա»։

Նկատենք, որ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարության աշխատակազմը չէր կարողացել մատնանշել զարգացած երկրի որևէ փորձ, որտեղ կայացած ու շահութաբեր ընկերությունը հանկար որոշի, որ իր բաժնետոմսերի մի մասը հենց այնպես պետք է «նվիրի» կառավարությանը։

Արդյո՞ք մեր պատմությունը, «ԱՆԻՖ» օրինակը չեն վկայում այն մասին, որ պետությունը արդյունավետ կառավարիչ կամ ներդրող չէ, իսկ որ ԱՆԻՖ-ը բարձր աշխատավարձեր տրամադրելով ֆինանսները արդյունավետ չի կառավարել, արձանագրել է անգամ Պետական վերահսկողական ծառայությունը, որի արդյունքներով նաև քրեական վարույթ է նախաձեռնվել։ Բաբկեն Թունյանը որպես արձագանք նշեց, որ պետությունը շատ փոքր մաս ունի և պետության կողմից կառավարմանը մասնակցությունը շատ սահմանափակ է։ «Այսինքն, այնտեղ որոշումները կայացվում են պրոֆեսիոնալ կառավարիչների կողմից։ Դա նույնն է, որ օրինակ մի ընկերություն որոշի իր բաժնետոմսերի 30 տոկոսը բորսայի միջոցով վաճառել և 1000-ավոր մարդիկ դա գնեն։

Այսինքն, կա կորպորատիվ կառավարում և այդ բաժնետերերը միասին ընդունում են կորպորատիվ կառավարման համակագը, մշակում են պրոֆեսիոնալ կառավարիչների, որոնք այդ գործերով զբաղվում են»։

Հիշեցնենք, որ 2021 թ-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ԶՊՄԿ-ի նոր սեփականատերը բաժնետոմսերի մի մասը նվիրել է կառավարությանը։

2024 թի հունվարին կառավարության նիստում հայտարարվեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը կնվիրաբերվի Հայաստանի կառավարությանը, թեև տարիներ շարունակ վերջինս չէր կարողացել ապահովել ընկերության անչափան աշխատանքը։ Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը կվերապահվի Էկոնոմիկայի նախարարությանը։

2024 թ-ի հունվարին նաև «ՄՏՍ Հայաստան»-ը հայտարարեց, որ բաժնետոմսերի 20 տոկոսը կանցնի ՀՀ կառավարությանը։ Ընդ որում՝ նման որոշում է կայացվել, երբ ՀՀ իշխանությունները թույլատրեցին բաժնետոմսերի 100 տոկոսը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը վաճառելու գործարքը, թեև ավելի վաղ մերժվել էր»։

Հայաստան Բաբկեն Թունյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին